Thursday, 25 04 2024
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

Քաղաքական անապատացման նախանշանները

Ադեկվա՞տ է, արդյոք, Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրների բազմությանը, արտաքին ու ներքին մարտահրավերներին: Հաստատ ոչ:

Երբ ժամանակը գնում է, երբ երկրում սոցիալ-հոգեբանական մթնոլորտը, տնտեսական ու քաղաքական ճգնաժամաստեղծ արատները, իրավական խութերը շարունակում են մնալ, բայց իշխանությունն ու ընդդիմությունն ինչ-որ անորոշ սպասման մեջ են, իսկ մյուս քաղաքական ուժերն էլ օգտվելով առիթից փորձում են իրենց հաշիվները մաքրել ընդդիմության կամ իշխանության հետ` հեգնանքով, ծաղրանքով, սուր քննադատությամբ կամ հայհոյախոսությամբ, այդ իրավիճակը երկրի համար ադեկվատ համարել չի կարելի: Եվ այստեղ, իհարկե, գլխավոր պատասխանատուները երկու ուժերն են` Հայ ազգային կոնգրեսը, որ հայտարարում է հասարակության մեջ ամենամեծ հեղինակություն վայելող և ընդդիմադիր դաշտի, անխոս, առաջատար լինելու մասին, և իշխանությունը, որ պատասխանատու է այն պարզ տրամաբանությամբ, որ ցանկացած իշխանություն պատասխանատու է երկրում առկա ցանկացած աստիճանի ճգնաժամի համար:

Անշուշտ, պատասխանատվությունը մնացյալ քաղաքական ուժերի վրայից չի հանում ոչ ոք: Ի վերջո, չարախնդալու, հեգնելու, ծաղրելու և կամ սուր քննադատության ու ընդդիմախոսության կողքին, պետք են նախաձեռնություններ, որոնց բացը կա, և որոնց կարիքն ունեն հասարակությունն ու երկիրը, առնվազն այդ ուժերի տրամաբանությունից ելնելով: Բայց այդպիսի նախաձեռնություններ չկան, իսկ եղածն էլ մասայականություն չեն վայելում, ինչը կարծես թե նշանակում է, որ ուրեմն հասարակությունն ու պետությունը մի քիչ այլ բանի կարիք ունեն, քան ներկայացվում է, ասենք, որպես Կոնգրեսի և իշխանության կեցվածքին ու գործունեությանն այլընտրանք: Ստացվում է փակ շրջան, որը կարծես թե բացվել էր գարնանային ամիսներին, երբ բավական ներդաշնակ ու դինամիկ երկխոսության մի փուլ էր սկսվել: Բայց հենց իրավիճակը հասավ արդեն իսկապես համակարգային իրողություններին, երկխոսությունն ընդհատվել է կամ գտնվում է արդեն բավական տևական սպասման կետում: Եվ այստեղ, իշխանության որոշակի ամբարտավան կեցվաքին զուգահեռ, հարցեր է առաջացնում նաև ընդդիմության որոշակի արխայինությունը:

Իհարկե հայտարարվել է հունիսի 30-ի հանրահավաքի մասին` թերևս որպես զգուշացում կամ նախազգուշացում իշխանությանը, որ կարող են և լինել չնախատեսված զարգացումներ կամ շեշտադրումներ, սակայն հարց է առաջանում, թե արդյո՞ք դա բավական է, և ընդհանրապես` արդյո՞ք ընդդիմության վարքագծային դինամիկան համարժեք է այն իրավիճակին, որ կա երկրում: Սա հարց է, որն այս կամ այն ձևակերպումով կամ ներքին լուռ ընկալումով առաջանում է գրեթե բոլոր քաղաքացիների շրջանում: Եվ այսօր ունենք մի վիճակ, երբ գլոբալ առումով առաջացել է քաղաքական դաշտի ադեկվատության խնդիր: Սա պարադոքս է: Սովորաբար իրավիճակի մեղմացման, հռետորաբանության նրբացման, մոտեցումների սրությունն ու արմատականությունը նվազեցնելու պարագայում հեռանկարները և զարգացման սցենարները ավելի որոշակիանում ու կանխատեսելի են դառնում, մինչդեռ Հայաստանում խորացել է անորոշությունը, ու ինչը հատկանշական է` տպավորություն է, որ քաղաքական ուժերն իրենք էլ չգիտեն, թե ինչ կարող է լինել հետո, ինչ սցենարով կարող է զարգանալ իրավիճակը: Ու այդ իրավիճակում բոլորը փորձում են ձևավորել այնպիսի հանրային մտայնություն, որ սպասումը դա ոչ թե անելանելիության, հետագա զարգացումների հանդեպ անորոշության և անիմանալիության վկայություն է, այլ մարտավարական բանիմացության և հեռատեսության գրավական: Այդպես է փորձում ներկայացնել Կոնգրեսը` հավաստիացնելով, որ Սերժ Սարգսյանը ուզած-չուզած խոսելու է: Այդպես է փորձում ներկայացնել Սերժ Սարգսյանը` յուրայիններին հավաստիացնելով, որ կխոսի այն ժամանակ, երբ ինքը կուզի: Այդպես են փորձում անել Կոնգրեսին ու իշխանությանն ընդդիմացող քաղաքական ուժերը` հավաստիացնելով յուրայիններին, որ պետք է սպասել, և շուտով Կոնգրեսն ու իշխանությունը բանկրոտ են լինելու, ու գալու է իրենց ժամը: Մինչդեռ ժամը ժամից անցնում է, խնդիրները կուտակվում, խորանում են:

Այդ իրավիճակը ժանտախտի էֆեկտ կարող է ունենալ ամբողջ դաշտի վրա` ազդելով բոլորի թե՛ իմունային համակարգի կենսունակության, թե՛ քաղաքական ճկունության վրա: Բանը հասել է այնտեղ, որ քաղաքական կենդանության նշաններ են դարձել փոխադարձ հայհոյանքները, բացահայտումները, մերկացումները, հիշեցումները, մոտ ու հեռու անցյալին անդրադարձները: Այսինքն` ճանապարհ, որով մի քանի անգամ ենք անցել անկախության տարիների ընթացքում, և որի անպտղության հարցում, թերևս, համոզվել ենք ամեն հաջորդ անգամ նախորդից ավելի ցայտուն: Բայց շարունակում ենք կանգնած մնալ այդ ճանապարհի վրա, շրջակա համայնապատկերով կախարդված: Միգուցե շատ էմոցիոնալ է ստացվում, բայց բանն այն է, որ ըստ երևույթին պրագմատիզմը չափից շատ եղավ քաղաքական պրոցեսների համար և էմոցիաները լրիվ չորացնելով` սկսեց սնվել արդեն ինքն իրենից: Մինչդեռ պրագմատիզմը երևի թե պետք է մի քիչ էլ էմոցիայից սնվի` չտրվի էմոցիային, այլ սնվի մի քիչ էլ էմոցիայից, այլապես կարող է վերածվել անապատի: Իսկ անապատն անապատ է, թեկուզ եթե լինի պրագմատիզմի անապատ: Քաղաքական դաշտը պետք է շտապ շեղվի անապատացման ճանապարհից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում