«Ինձ թվում է՝ նրանք, ովքեր ասում են՝ չեն քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին, ավելի շուտ են քվեարկելու։ Պարզապես այդ կարծր դիրքերից միանգամից հանձնվելը դժվար է։ Ամենադժվարը, թերևս, Արտաշես Գեղամյանի համար է, որն այդ օրը սուրբ էր հայտարարել, բայց պարզվեց, որ սուրբ է հայ ժողովրդի համար, իսկ իր համար՝ ողբերգություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Քաղաքագետը հավելում է. «Սա դասական իմաստով թերություն չունեցող հեղափոխություն է, շշմելու բան։ Օլիգարխները կմտնեն օրենքի գերակայության շրջանակ և կաշխատեն որպես տնտեսատերեր։ Այդպես Հարավային Կորեայում է եղել»։
Լևոն Շիրինայնը բարձր է գնահատում Գագիկ Ծառուկյանի դիրքրոշումը. «Նա ներկրողից բացի նաև արդյունաբերող է, նրանք զգայուն են իրենց երկրի տնետսության հանդեպ։ Եվ բարձր եմ գնահատում Վարդանյան եղբայրների դիրքորոշումը։ Ով չի հետևի՝ օրենքը գերակա է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: