Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան, հնարավոր է ելույթ ունենա Հայաստանի դրոշի ներքո: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
Բանն այն է, որ Ռուսաստանի հավաքականում մրցակցությունը չափազանց մեծ է և ծագում հայ մարզուհու համար դժվար կլինի տեղ գտնել այս երկրի ազգային թիմում: Ռուսական աղբյուրների համաձայն Մեդվեդեվան ամենայն հավանականությամբ կփոխքի մարզական քաղաքականությունը ներկայացնելով Հայաստանը: Նշենք, որ մարզուհու հայրը Արման Բաբասյանն է:
Ի դեպ, Մեդվեդեւան դադարեցրել է համագործակցությունը մարզիչ Էթերի Տուտբերիձեի հետ: Այսուհետ Մեդվեդևան կաշխարտի Կանադայում բնակվող հայտնի մասնագետ Բրայան Օրսերի գլխավորությամբ: