Իրանի հետ միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցություններում ռուսական պատվիրակության մասնակիցներին շնորհել են պետական պարգևներ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի նախագահի վարչակազմը՝ փոխանցում է Gazeta.ru-ն:
Պարգևատրվածների շարքում է նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Համապատասխան հրամանը ստորագրել է նախագահ Վլադիմիր Պուտինը:
Դիվանագետներին շնորհվել են «Հայրենիքի առջև ծառայությունների համար» և Բարեկամության շքանշաններ: