Tuesday, 23 04 2024
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»

Եվրանեսթի նիստերը կմտնեն փակուղի, եթե տուրք տրվի ադրբեջանական «անհեթեթ լոլոներին». Ն.Զոհրաբյան

Սեպտեմբերին մեր անկախության 20-ամյակն է, և Եվրանեսթի մեր պատվիրակությունը պաշտոնապես դիմել էր Եվրանեսթի Բյուրոյին՝ առաջարկելով նիստերից մեկն անցկացնել Հայաստանում, ինչին անմիջապես հետևել էր ադրբեջանական կողմի հիստերիկ պատասխանը իրենց անհեթեթ ձևակերպումներով, թե ինչպես կարելի է թույլ տալ դա, քանի որ հենց անկախության տարիների ընթացքում է Հայաստանն «օկուպացրել» ադրբեջանական տարածքները, կրկին իրենց 20 տոկոս տարածքների մասին հիմարություններն են պատմել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով Եվրանեսթի աշնանային լիագումար նիստը Երևանում անցկացնելու առաջարկի շուրջ ստեղծված խնդրին, նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Եվրանեսթի հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նկատեց, որ ադրբեջանցիների այդ անհիմն պատճառաբանություններն արդեն ձանձրացրել են միջազգային հանրությանը, այդուամենայնիվ, Հայաստանի համար էական է, թե ի վերջո ինչ մարտավարություն կորդեգրի Եվրանեսթի Բյուրոն. «Եթե նրանք տուրք տան Ադրբեջանի վայրահաչոցներին, ապա մենք կարող ենք արձանագրել, որ «Արևելյան գործընկերության» կարևորագույն բաղադրիչներից մեկը՝բազմակողմ ձևաչափը, ուղղակիորեն տորպեդահարվում է Ադրբեջանի կողմից, և եվրոպական կողմը որևէ քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ»:

Զոհրաբյանը հիշեցրեց, որ «Արևելյան գործընկերությունը» ոչ միայն երկկողմ հարաբերություններ է նախատեսում գործընկեր երկրի և Եվրամիության միջև, այլև բազմակողմ հարաբերություններ գործընկեր երկրների միջև, ինչն էլ այժմ խախտվում է ադրբեջանական կողմի մերժողական դիրքորոշման պատճառով:

Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ եթե Եվրանեսթի առաջին նիստերը սկսվելու են ադրբեջանական կողմի նույն սպառնալից հռետորաբանությամբ և «անհեթեթ լոլոներով», որով վերջիններս աշխատում են ԵԽԽՎ-ում և միջազգային այլ կառույցներում, ապա ցավով պետք է արձանագրել, որ Եվրանեսթի շատ կարևոր խորհրդարանական ամբիոնի աշխատանքները հենց սկզբից կմտնեն փակուղի:

Մեր հարցին՝ տեղի կտա՞ն արդյոք Եվրանեսթում ադրբեջանական առարկություններին, Զոհրաբյանը պատասխանեց. «Տրամաբանությունը հուշում է, որ տեղի կտան և չեն համաձայնի նախնական փուլերում ոչ Հայաստանում, ոչ էլ Ադրբեջանում նիստեր անցկացնելու առաջարկներին: Բայց ես կարծում եմ, միջազգային կառույցները պետք է հստակ արձագանքեն Ադրբեջանի շանտաժներին և ոչ թե փորձեն անընդհատ մեղմել և շրջանցել դրանք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում