«Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, մենք բանակցում ենք»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` խոսելով գազի գնի հնարավոր թանկացման մասին: Հիշեցնենք, որ «Գազպրոմը» մտադիր է 2011 թվականից գազը Հայաստանին համաշխարհային գնով վաճառել: Նախարարը նաև շեշտեց, որ եթե գազի գինը թանկանա, դա կլինի 2011 թվականից ոչ շուտ: «Պայքա՛ր,պայքա՛ր մինչեւ վերջ, պարոն նախարար»,- նախարարի խոսքին տեղից արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: