Հայաստանցի շախմատիստ Լևոն Արոնյանը ելույթ է ունենում Գերմանիայի Բունդեսլիգայում: Նա ներկայացնում է Բադեն-Բադեն թիմը որն ուժեղագույններից է Գերմանիայում:
Մեր գրոսմայստերը տոնել է մեկ հաղթանակ և երկու պարտիա ավարտել ոչ-ոքի: 15 տուրից հետո Բադեն-Բադեն և Սոլինգեն ակումբները վաստակեցին 27-ական միավոր և կիսել են 1-2-րդ հորիզոնականները:
Բունդեսլիգայի հաղթողը կորոշվի փլեյ օֆում: Բադեն-Բադեն թիմի կազմում հանդես է եկել նաև Սերգեյ Մովսեսյանը, ով խաղացել է 8 պարտիա և վաստակել 5 միավոր: