Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

Նոր պահանջներ, նոր ակնկալիքներ, նոր չափորոշիչներ Եվրոպայից

Սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ վերջին մի քանի ամիսներին աշխարհում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք անկյունաքարային են ժողովրդավարության ձգտող երկրների հասարակությունների համար: Եվ պետք է ի սկզբանե ամրագրենք, որ այս հարցում ԱՄՆ-ը և Եվրոպան հանդես եկան բավական համահունչ: Եթե դիտարկենք վերջին վեց-յոթ ամիսներին եվրոպացիների հայտարարությունները, ապա հստակ կնկատենք այն մարտավարական փոփոխությունները, որոնք եվրոպացիներն իրականացրել են իրենց գործունեության մեջ:

Այսպես, 2010թ. դեկտեմբերի կեսին Բրյուսելում տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության» անդամ վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի ԱԳ նախարարների հանդիպումը ԵՄ անդամ 27 երկրների դիվանագետների հետ… Պաշտոնական Բրյուսելի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը վերահաստատեցին 2009թ. ծրագրի մեկնարկին ընդունված հռչակագիրը և ևս մեկ անգամ ընդգծեցին, որ այն հիմնված է միջազգային իրավունքների և հիմնարար արժեքների, այդ թվում՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հանդեպ հավատարմության, ինչպես նաև ազատ շուկայական հարաբերությունների և կայուն զարգացման վրա… Հանդիպման ավարտին նշվեց նաև ծրագրի մյուս կարևոր բաղադրիչը՝ ԵՄ-ն ծրագրի անդամ յուրաքանչյուր պետության մոտենում է առանձնահատկության սկզբունքով, այն է՝ յուրաքանչյուր երկիր որքան առաջ շարժվի ժողովրդավարության և տնտեսական բարեփոխումների ճանապարհով, այնքան ավելի ընդգրկուն և լայն կլինեն առաջարկները ԵՄ կողմից՝ վիզաների հեշտացման, ազատ առևտրի գոտու ստեղծման ու դրամական օգնության տեսքով… ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Անժելա Ֆիլոտը այդ օրերին անդրադառնալով Հայաստանին՝ ասել էր. «Պաշտոնական Երևանի հետ մենք նոր ենք սկսում բանակցությունները վիզաների հեշտացման պայմանագրի շուրջ, մինչդեռ, օրինակ, Բելառուսը մի քանի քայլով ետ է մնում Հայաստանից… Այդուամենայնիվ, մենք ուզում ենք այդ ծրագիրը իրագործել անգամ Բելառուսի հետ, որովհետև դրանից առաջին հերթին կշահեն շարքային քաղաքացիները»…

Որ ԵՄ համար ելակետային է դառնում արաբական աշխարհում տեղի ունեցածը և առանցքային են դառնում երկրների նկատմամբ ուշադրության փոփոխությունը՝ այս տարվա փետրվարին արդեն ակնհայտ էր: Բրյուսելում կայացած ԵՄ ԱԳ նախարարների հավաքի օրակարգում առանցքային էին արաբական աշխարհում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունները… Բրյուսելում կարծիքներ հնչեցին, թե հաշվի առնելով Հյուսիսային Աֆրիկայի զարգացումները՝ ԵՄ-ն պարտավոր է ավելի մեծ ուշադրություն հատկացնել այդ տարածաշրջանին և ավելացնել ֆինանսական աջակցությունը… Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունաստանի, Մալթայի և Սլովենիայի ԱԳ նախարարները փետրվարի 16-ին ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթընին հասցեագրված նամակում գրեցին, որ «Թունիսում և Եգիպտոսում քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների պահանջով ծավալված ժողովրդական աննախադեպ շարժումները վկայում են, որ ԵՄ-ն պետք է վերաբաշխի իր գործողությունները Հարավային հարևանության օգտին»… Պետք է նկատել, որ նախաձեռնության հեղինակները ղեկավարում են «հարավային» երկրների արտաքին գերատեսչությունները… Հյուսիսային Աֆրիկայից այդ երկրները ընդամենը Միջերկրական ծովն է բաժանում, նշված պետություններում մտահոգությամբ են հետևում զանգվածային ընդվզումներին և ավելի հրատապ են համարում Հարևանության ծրագիրը հարավային ուղղությամբ զարգացնելու գաղափարը…

Մարտի վերջերին հայտնի դարձավ, որ ԵՄ-ն պատրաստվում է լուրջ վերափոխության ենթարկել քաղաքականությունը նախկին Խորհրդային Միության երկրների նկատմամբ և այժմ արդեն առավել խիստ պահանջներ սահմանել՝ տրամադրվող օգնության դիմաց… Այդ մասին մասնավորապես հայտարարեց ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ում խոսքով, պաշտոնական Բրյուսելը պատրաստվում է մայիսին արդեն շրջանառության մեջ դնել Եվրոպական հարևանության ծրագրի վերանայված տարբերակը: «Այս՝ վերանայման գործընթացի արդյունքում մենք կշարունակենք միևնույն քաղաքականությունը բանեցնել թե՛ հարավային, թե՛ արևելյան հարևանների նկատմամբ, սակայն կմեծանան տարբերակումները ոչ միայն հարավի և արևելքի միջև, այլև՝ այդ տարածաշրջանների ներսում, նվազագույնի կհասցվեն ընդհանրացված մոտեցումները և առանձին ծրագիր կառաջարկվի մեր յուրաքանչյուր գործընկերոջը»,- ասել էր Ֆյուլեն: Վերջինիս խոսքով, վերանայված քաղաքականության իրագործմանը լայնորեն մասնակցելու են ԵՄ նոր դիվանագիտական կորպուսներն ու վերջերս ձևավորված Արտաքին գործողությունների ծառայությունը. ակնկալվում է, որ թիրախային որոշ երկրներում ԵՄ դեսպանատները ամրապնդվելու են… «Այսինքն՝ կիրառվելու է որքան շատ բարեփոխումներ, այնքան շատ առավելություններ սկզբունքը»,- նշել էր Լեհաստանի ԱԳ նախարար Ռադեկ Սիկորսկին, ում երկիրը հուլիսին վեց ամսով ստանձնելու է ԵՄ նախագահությունը… «Եվրոպական հարևանության՝ այս վերանայված քաղաքականությունը պետք է քաջալերի այն երկրներին, որոնք իրական առաջընթաց են արձանագրում… Մենք ուզում ենք ավելին տալ նրանց, ովքեր ավելին են անում այդ ուղղությամբ… Ըստ այդմ՝ որքան արագ են բարեփոխումները, որքան բաց է երկիրը՝ եվրոպական գործընթացների նկատմամբ, այնքան արագ պետք է լինեն ԵՄ արձագանքները»… Եվրոպացի դիվանագետները փաստեցին՝ որքան դանդաղ իրագործվեն Հարևանության ծրագրի անդամ երկրների բարեփոխումները, այնքան քիչ կարող են ակնկալել այդ երկրների ղեկավարները պաշտոնական Բրյուսելից…

Հատկանշական է, որ ԵՄ կեցվածքի սրբագրումները համահունչ էին Վաշինգտոնի հետ: Այստեղ նախևառաջ պետք է հիշեցնենք՝ անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արաբական հեղափոխություններին նվիրված ելույթը, քանի որ այդ՝ ազատության համար մղվող պայքարը՝ բռնակալների տապալման անշրջելիությունն արձանագրող ելույթը, իսկապես անկյունաքարային էր աշխարհի երկրներում ժողովրդավարության հաստատմանը ձգտող ժողովուրդների համար… Վաշինգտոնն ամրագրեց նաև, որ եթե ԱՄՆ-ը չկարողանա արձագանքել տարածաշրջանի շարքային մարդկանց ձգտումներին, ապա դա կխորացնի այն տեսակետը, որ պաշտոնական Վաշինգտոնը աշխարհի այս հատվածում սոսկ սեփական շահն է հետապնդում: «Մեր պատգամը շատ պարզ է՝ եթե ստանձնեք բարեփոխումների ռիսկը, կստանաք ԱՄՆ անվերապահ աջակցությունը»,- նշեց ԱՄՆ նախագահը: Օբամայի ելույթի թեզիսները մատնանշեցին այն ուղենիշները, որոնք Վաշինգտոնի համար առաջնային են լինելու: «Վեց ամիս շարունակ մենք ականատես եղանք արտառոց փոփոխության, որը տեղի էր ունենում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում… Մարդիկ ոտքի ելան պահանջելու իրենց հիմնարար իրավունքները… Երկու պետությունների ղեկավարներ հրաժարական տվեցին… Դրանց կարող են հետևել նոր հրաժարականներ… Այս երկրները գուցե շատ հեռու են մեր սահմաններից, բայց մենք գիտենք, որ մեր սեփական ապագան կապված է այս տարածաշրջանի հետ՝ տնտեսության և անվտանգության ուժերով, կապված է պատմությամբ և հավատքով»,- նշեց ԱՄՆ նախագահը… Այնուհետև Բ.Օբաման նշեց. «Մենք պատմական հնարավորության առջև ենք կանգնած, մենք հնարավորություն ունենք ցույց տալու, որ Ամերիկան ավելի արժևորում է թունիսցի փողոցային առևտրականի պատիվը և ոչ թե Թունիսի բռնապետի շահերը», ապա հավելեց՝ «խաղաղ ցուցարարների ոչ բռնի միջոցներով հնչեցվող ձայնով տարածաշրջանի ժողովուրդները 6 ամսվա ընթացքում ավելի մեծ արդյունքների հասան, քան ահաբեկիչները տասնյակ տարիների ընթացքում»…

Անցյալ ամսվա վերջին Եվրահանձնաժողովի ու Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատարը զեկույց հրապարակեց 12 երկրների վերաբերյալ, որտեղ ասվում է, որ ԵՄ-ն նպատակադրված է ավելի սերտ կապ հաստատել հարևան երկրներին օգնություն տրամադրելու և այդ երկրներում ժողովրդավարական գործընթացների հարցում: Եվրահանձնաժողովի ընդունած հայտարարության մեջ ասվում է՝ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում օգնության տրամադրումն այսուհետ իրականացվելու է հաշվի առնելով այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են օգնություն ստացող երկրում տեղի ունեցող ընտրությունների արդարությունը, անկախ դատարանների և ազատ մամուլի առկայությունը: Եվրահանձնաժողովն առաջարկում է ավելացնել մինչև 2013թ. տրվող օգնության գումարը մինչև 1.2 մլրդ եվրո: Իսկ ԵՄ-ի՝ վերջերս ընդունած 1812 բանաձևը, որը մատնանշում է Արևելյան Եվրոպայի երկրներում ԵՄ «Արևելյան գործընկերության» ազդեցությունը կառավարման և տնտեսական զարգացման ուղղությամբ, բավական ուշագրավ դրույթներ է պարունակում: ԵՄ փաստաթղթերի, բանաձևերի պահանջների արտացոլումը առկա է նաև ԵԽԽՎ ընդունած փաստաթղթերում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ նման ուղղվածություններով փաստաթղթեր կընդունվեն նաև այլ կազմակերպություններում, և Եվրոպան հանդես է գալու համակարգված մոտեցումներով, օրինակ՝ ընտրությունների, ազատությունների և ժողովրդավարության սկզբունքների պահպանման հարցում:

Վերոնշյալ բանաձևում Վեհաժողովը հաստատում է իր համոզվածությունն այն մասին, որ տնտեսական զարգացումը և ժողովրդավարության առաջընթացը պետք է զուգահեռ ընթանան, դիտարկում է «Արևելյան գործընկերությունը» շահագրգիռ բազմաթիվ կողմերի, այդ թվում՝ ԵԽ հետ, որ պետք է հանդես գան՝ «Եվրոպան առանց բաժանարար գծերի» սկզբունքով, համընդհանուր արժեքների վրա խարսխված համագործակցության օգտին: Բանաձևի երրորդ կետում Վեհաժողովը իր մտահոգությունն է հայտնում այն առիթով, որ «Արևելյան գործընկերության» անդամ որոշ երկրներում չնայած կոռուպցիայի դեմ մղվող պայքարին, շարունակում է վստահության պակասը պահպանվել իշխող քաղաքական և տնտեսական էլիտայի և հասարակության միջև, բացի այդ՝ քաղաքական շարունակական փակուղիները, համաշխարհային տնտեսական ճգնաժամը և տարածաշրջանային մի շարք չլուծված հակամարտությունները շարունակում են խոչընդոտել ինչպես ներքին բարեփոխումները, այնպես էլ տարածաշրջանային համագործակցությունը: Ապա Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի պատկան մարմիններին՝ որոշումների կայացման գործընթացում տնտեսական և քաղաքական ոլորտների միջև հաստատել հստակ տարանջատում՝ զերծ մնալու համար շահերի բախումից, ներառյալ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման առնչությամբ, միջոցներ ձեռնարկել բարեխիղճ մրցակցության ձևավորման՝ տեղական և օտարերկրյա ձենարկությունների համար, ինչպես նաև մենաշնորհների կրճատման ուղղությամբ և ապահովել օրենքների պահպանում և կիրառում՝ կոռուպցիայի, գումարների լվացման, մարդկանց առևտրի մասշտաբները նվազեցնելու նպատակով…

Այսպիսով, ԵՄ-ն նախաձեռնեց Եվրոպական հարևանության քաղաքականության նոր ռազմավարությունը, որի նպատակն է ակտիվացնել ԵՄ երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունները հարևանների հետ՝ ավելացնելով ֆինանսավորման հնարավորությունները: Թե որքանո՞վ հետևողական ու սկզբունքային կլինեն եվրոպացիները և որքանո՞վ «Արևելյան գործընկերության» անդամ երկրները՝ ներկայացված պահանջների ու չափանիշների կատարման ճանապարհին՝ ժամանակի հարց է: Բայց մի բան անհերքելի է՝ աշխարհը բավական կարճ ժամանակահատվածում փոխվեց, և այդ փոփոխությունները պահանջում են նույնքան հետևողական ու սկզբունքային մոտեցում մեր՝ հասարակություններիս կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում