Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 14-րդ տուրի «Ուդինեզե»-ի դեմ խաղում:
Հանդիպման 5-րդ րոպեին Իտալիայի հավաքականի 34-ամյա ֆուտբոլիստը բախվել է «Ուդինեզե»-ի կիսապաշտպանին: Բժշկական օգնություն ստանալուց հետո Պիրլոն փորձել է շարունակել խաղը, բայց 15-րդ րոպեին նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Պոլ Պոգբան:
Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն ընդամենը մեկ խաղ է բաց թողել:








































