Business-Грузия-ն, վկայակոչելով «Երկիր» թերթը, նշում է, որ Վրաստանի տնտեսությունը գնալով ավելի շատ է գրավում հայ գործարարներին։
Նշվում է, որ մինչև տարեվերջ հայկական բիզնեսի միջոցներով Բաթումում շահագործման են հանձնվելու երկու հյուրանոցներ, հետագայում կառուցվելու է նաև առողջարան ու համերգասրահ։
Բաթումում և Քոբուլեթում հյուրանոցների կառուցման համար հայ գործարարները ներդրել են 4 միլիոն դոլար։
Հատկանշական է, որ տեղական իշխանությունները հայ գործարարներին այդ տարածքները հատկացրել են անվճար և 15 տարով նրանց ազատել հարկերից։