Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

Ներկա քաղաքապետը նախկինի հետ զրուցելու ոչինչ չունի, քանի որ նա թղթերով է խոսում

Հուլիսի 3-ին Արարատում քաղաքապետի ընտրություններ են սպասվում: Հատկանշական է, որ քաղաքապետի պաշտոնի համար միմյանց դեմ պայքարի են ելել ներկա և նախկին քաղաքապետերը՝ Աբրահամ Բաբայանն ու Հակոբ Թովմասյանը, ով 8 տարի, մինչև Աբրահամ Բաբայանի պաշտոնավարելը, կառավարել է Արարատ քաղաքը:

Ինչպես ցույց են տալիս մեկնարկած զարգացումները, լարված ընտրապայքար է սպասվում, քանի որ նախկին քաղաքապետն իր թեկնածությունը հաստատվելուն պես գործող քաղաքապետի դեմ դատախազություն նյութեր է ուղարկել: Նրա հավաստմամբ, գործող քաղաքապետն իր ստորագրությունը կեղծելով՝ մանկապարտեզներ, պատկերասրահը և քաղաքապետարանի նիստերի դահլիճը յուրացրել է: Նա հավատացնում է, որ իր ձեռքի տակ կան դրանց մասին վկայող համապատասխան փաստաթղթեր, հետևաբար գլխավոր դատախազին հանցագործություն կատարելու մասին հաղորդում է ներկայացրել: Այլ հարց է, թե ինչո՞ւ է 8 տարի Արարատ քաղաքում պաշտոնավարած նախկին քաղաքապետը նոր հիշում այդ փաստաթղթերի մասին:

Ինչևէ, արարատցիները առաջիկա ընտրությունների մասին խոսելիս լարված նախընտրական պայքար են կանխատեսում, քանի որ Հակոբ Թովմասյանը նախկին ՀՀԿ-ական է և խնդիրներ ունի թե՛ ներկա քաղաքապետի, թե՛ ՀՀԿ հետ, հետևաբար ամեն ինչ անելու է նրանցից վրեժխնդիր լինելու համար: Իսկ պատճառն այն է, որ նա ՀՀԿ-ից հեռացվել է կուսակցության որոշմամբ. գոհ չլինելով ընտրություններում նրա հավաքած ձայներից՝ կուսակցությունը որոշել է նրան փոխարինել Աբրահամ Բաբայանով:

Մենք զրուցեցինք գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանի հետ՝ հասկանալու համար, թե արդյո՞ք հակափաստարկներ ունի հերքելու այն մեղադրանքը, որ նախկին քաղաքապետի ստորագրությունը կեղծելով մանկապարտեզներ, պատկերասրահը և քաղաքապետարանի նիստերի դահլիճը յուրացրել է: Առավել ևս, որ Հակոբ Թովմասյանի հավաստմամբ՝ իր ձեռքի տակ կան դրանց մասին վկայող համապատասխան փաստաթղթեր, որոնք ներկայացրել է գլխավոր դատախազին: «Նրա առաջադրած մեղադրանքը իրականությանը չի համապատասխանում, քանի որ ես ոչ մի փաստաթուղթ չեմ կեղծել»,- վստահեցրեց Աբրահամ Բաբայանը: Մեր այն դիտարկմանը, թե արդյոք ունի՞ փաստեր, որոնցով կկարողանա չեզոքացնել այդ մեղադրանքը՝ արձագանքեց. «Դատախազությունը հետաքննություն կկատարի, կպարզի դա: Ինչ վերաբերում է ձեր մատնանշած փաստարկներին, որով նրա մեղադրանքները պետք է չեզոքացնեմ, հետաքննության ընթացքում այդ փաստարկներն ի հայտ կբերեմ և կապացուցեմ, որ այդ մեղադրանքը շինծու է և չի համապատասխանում իրականությանը: Իսկ մինչ այդ, թույլ տվեք գործի շահերից ելնելով չակերտները չբացել»:

Աբրահամ Բաբայանի համոզմամբ, այս ամենն իրականացվում է քաղաքական պատվերի շրջանակում, հակառակ դեպքում ինչո՞ւ նախկին քաղաքապետը անգամ չեղած տեղից նման մեղադրանք առաջադրեց հենց նախընտրական շրջանում: Աբրահամ Բաբայանին հարցրեցինք՝ նախկին քաղաքապետի հետ հանդիպե՞լ է, խոսե՞լ է այդ թեմայով. «Նրա հետ զրուցել չեմ պատրաստվում, քանի որ նա իր զրույցը տեղափոխել է թղթի վրա և թղթով է ներկայացնում»: Այնուամենայնիվ, գործող քաղաքապետից նաև հետաքրքրվեցինք, թե քաղաքական պատվեր ասելով՝ ո՞ւմ նկատի ունի, քանի որ թեկնածուն ինքն ասում է, որ մի շարք քաղաքական ուժեր իրեն աջակցելու պատրաստակամություն են հայտնում, իսկ բնակչության շրջանում խոսվում է մասնավորապես ԲՀԿ աջակցության մասին: «Աստված իրենց հետ: Հայտնել են, թող իր հետևում կանգնեն ու աջակցեն: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին՝ ես չեմ կարող այդ հարցին միանշանակ պատասխանել, քանի որ պաշտոնապես այդ մասին չի հայտարարվել»,- ընդգծեց Աբրահամ Բաբայանը և կանխատեսելով Արարատ քաղաքի նախընտրական զարգացումները՝ հավատացրեց, որ զարգացումները կընթանան առանց միջադեպերի, իսկ ընտրությունները՝ պարզ և թափանցիկ: Սա այն հարցերից է, որի պատասխանը կարող է տալ միայն ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում