Հայ ժողովրդի զարթոնքը, մեր երիտասարդության այս վճռականությունը դեռ շատ երկար ոգեշնչման աղբյուր կհանդիսանա շատերի համար։ «Առաջին լրատվական»-ը շարունակում է հյուրընկալել արվեստի և մշակույթի գործիչների, և այսօրվա հյուրը սցենարիստ Վարդան Զադոյանն է։
Հարցին՝ ճի՞շտ է, որ դուք աշխատում եք երիտասարդներին ճիշտ ուղղուց չշեղվելու տարբերակները սովորեցնելուն, Վարդան Զադոյանն ասաց․ «Եթե խոսքը գնում է այն տեսանյութերի մասին, որտեղ երևում է, որ ես ասում եմ, թե ինչպես պետք է կարգը պահպանել քաղաքում, ապա մեր երիտասարդներից յուրաքանչյուրն էլ գիտի դրա մասին։ Ես ուղղակի հիշեցնում եմ, որովհետև շատ ժամանակ, երբ մարդն ագրեսիվանում է, կարող է սխալներ գործել»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։