Պարզվում է՝ Google-ում բիթքոինի մասին տեղեկություններ փնտրողների մեծ մասը տղամարդիկ են՝ գրում է Fortune-ն:
«Ես զգում եմ, որ մենք՝ կանայքս, մեր ձեռքից բաց ենք թողնում շուկայական կարևոր հնարավորություն»,- Fortune-ին ասել է Athena Capital-ի հիմնադի Մելթեմ Դեմիրորսը:
Միևնույն ժամանակ Դեմիրորսը կարծում է, որ ամսագրի մեջբերած գենդերային վիճակագրությունը ամբողջովին ճիշտ չէ, քանի որ բիթքոինի տեխնոլոգիան ենթադրում է օգտագործողների գաղտնիություն: Ըստ ներդրողի՝ կրիպտոարժույթներով զբաղվող կանանց թիվը հասնում է 20 տոկոսի: