Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»

Ուղղահայաց առողջություն

Որևէ նորմալ, կայացած, կամ իրավական գիտակցությամբ օժտված կառավարող էլիտա ունեցող երկրում արդեն բազմաթիվ աղմկահարույց դատական գործեր և հետաքննություններ եղած պետք է լինեին այն ամենի հիման վրա, ինչ վերջին երկու երեք տարիներին բացահայտում և հանրությանն էր հրամցնում Վերահսկիչ պալատը:

Այդ կառույցը տարբեր պետական գերատեսչություններում բացահայտում էր հարյուրավոր միլիոն դրամների չարաշահումներ, որոնց ընդհանուր գումարը թերևս անցնում է մի քանի միլիարդ դրամի սահմանը: Բայց մենք ունենք ընդամենը մի Խաչիկյանի դեպք, որը նույնիսկ գործ էլ դեռ չի դարձել: Խաչիկյանը Գերմանիայում է, գործը դատախազությունում, բայց որևէ նախադրյալ կարծես թե չկա, որը հուշի, թե գործն ու Խաչիկյանը կարող են ինչ որ տեղ հանդիպել: Բայց, անշուշտ մի Խաչիկյանով գարուն չի գա: Խաչիկյանը ընդամենը մի կաթիլ է ծովում, իսկ ծովը շարունակում է չափազանց հանգիստ մնալ, կարծես ոչինչ էլ չի եղել:

Սա իր բացատրությունն էլ ունի: Ինչպես կարող են բացահայտումների հիման վրա գործեր հարուցել, աղմկահարույց բացահայտումներ կամ պաշտոնանկություններ թույլ տալ, եթե Հայաստանի կառավարման տոտալիտար համակարգը, կառավարման քրեաօլիգարխիկ բարքերն ուղղակի բացառում են որևէ կոպեկի ծախս կամ չարաշահում առանց իշխանության ամենավերին օղակի գիտության: Հետևաբար, բավական է ընդամենը մեկին թեթև, լրջորեն դիպչել, ու ամբողջ շղթան կարող է բացվել արդեն անկախ համակարգի, իրավապահների, դատախազների ու դատարանների կամքից: Բավական է մի կայծ, որ այնպիսի մի կրակ բռնկվի, որը հնարավոր չլինի մարել իշխանության տնօրինած բազմաթիվ «կրակմարիչներով»: Այդ իրողությունը երևի թե Հայաստանում որևէ մեկին, անգամ քաղաքականությունից հեռու շարքային քաղաքացիներին բացատրել պետք չէ: Եթե հարկ լինի, ապա այդ քաղաքացիներն իրենք մեզ բոլորիս կբացատրեն, թե ինչ է կատարվում երկրում, ինչպես և ուր են գնում երկրի փողերը, ինչու դրանք չեն ծառայում երկրի զարգացմանը, ժողովրդի բարեկեցությանը:

Այդ դեպքում ո՞ւմ համար է այս ամբողջ շոուն: Մի՞թե իշխանությունն ինքն ամենից լավ չգիտե, որ քաղաքացիներն ամեն ինչ էլ գիտեն ու հնարավոր չէ նրանց խաբել մանր ձկներին որսալով: Իշխանությունը շատ լավ գիտե, որ քաղաքացիները ոչ միայն խոշոր շնաձկերի մասին են տեղյակ, այլ նաև անուն առ ճանաչում են նրանց:

Իրականում, այդ շոուները քաղաքացիների համար չեն, այլ համակարգի: Այդ շոուների նպատակն ամենևին էլ մարդկանց համոզելը չէ, թե իշխանությունը սկսել է պայքարել կոռուպցիայի դեմ, չարաշահումների, պետական փողերի յուրացման դեմ: Այդ շոուների նպատակը իշխանական համակարգը սանձելն է, նոր կենտրոնին, տվյալ դեպքում Սերժ Սարգսյանին լիակատար ենթարկեցնելը: Դրա համար պետք է զգուշացնել, որ ով չենթարկվի, կարող է խնդիրներ ունենալ պետական փողերի յուրացման տեսքով:

Իսկ Խաչիկյանի բախտը պարզապես չբերեց՝ վիճակահանությունը երևի թե նրան էր թիրախ ընտրել: Կարող էր ընտրել ցանկացածին: Ընդ որում, շատերը նույնիսկ կարող էին երազել այդպիսի թիրախ դառնալու մասին, երբ թոշակառուների հաշվին հարստանում ես, ու մեկնում Գերմանիա բուժվելու: Իսկ թոշակառուները Հայաստանում մի կերպ յոլա են գնում իրենց կիսատ-պռատ առողջությամբ:

Բայց կարևորը, որ իշխանության ուղղահայացը առողջ լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում