Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պետության շահերից ելնելով պետք է քվեարկել Փաշինյանի օգտին. Լևոն Պաչաջյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանն այն մարզիկն է, որը Յուրա Մովսիսյանի և Ռոբերտ Արզումանյանի հետ առաջինը աջակցեց համաժողովրդական շարժմանը՝ հանդես գալով համախմբվելու կոչով: Թավշյա հեղափոխությունը յուրահատուկ է նրանով, որ մասնակիցների թվում մեծ թիվ են կազմում մարզաշխարհի ներկայացուցիչները: Վերջին զարգացումների և հնարավոր հանգուցալուծումների վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Պաչաջյանի հետ:

Լևոն, Դուք առաջին հայտնի մարզիկների շարքում էիք, որ աջակցեցիք համաժողովրդական շարժմանը։ Ձեր կարծիքով՝ թավշյա հեղափոխությունն արդեն իսկ կայացա՞ծ է։

– Ես միշտ էլ կողմնակից եմ եղել տարբեր ժամանակներում որևիցե դրական փոփոխության և այս անգամ էլ զերծ չէի կարող մնալ և շտապեցի աջակցել։ Թեկուզ գործիս բերումով ֆիզիկապես բացակայում եմ Հայաստանից, բայց ամեն կերպ աշխատում եմ իմ ավանդը ունենալ։ Եթե անգամ ոչ՝ ես, ապա իմ ընտանիքը և ընկերության շրջապատը միշտ ներկա են ծավալվող իրադարձություններին։ Իսկ ինչ վերաբերում է թավշյա հեղաշրջման կայացվածությանը, ապա կարծում եմ՝ այս ահռելի շարժումը արդեն իսկ հաջողված կարելի է համարել թեկուզ միայն այն բանի համար, որ կարողացավ փաստացի իշխող կուսակցության լիդերին հեռացնել քաղաքականությունից: Մարդիկ էլ այսպես արտահայտեցին իրենց բողոքի ձայնը այսքան տարի տևող անարդարություններին և Հայաստանում տիրող անմխիթար իրավիճակին։ Իսկ վերջնական արդյունքին, կարելի է ասել, բան չի մնացել։ Կարծում եմ՝ ամեն ինչ կհաջողվի, քանի որ մարդկանց ճնշումը շատ մեծ է և համատարած։

Ո՞ւմ եք տեսնում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնում մինչև արտահերթ ընտրությունները։

– Միանշանակ Փաշինյանին։ Երկրորդ թեկնածու չի կարող լինել։ Այդ մարդը վայելում է 99%-ի համակրանքը և արժանի է, որպեսզի անցողիկ շրջանում ղեկավարի երկիրը՝ մանավանդ, որ իր նախաձեռնած և իր ու իր թիմի պայքարի միջոցով ծնվեց այս հրաշքը:  Պետք է վստահել և օգնել նրան, մնացածը, կարծում եմ, նա լավ գիտի, թե ինչպես գործել։

– Իսկ ի՞նչ է հարկավոր, որ ժողովրդի թեկնածուն վերջնականապես՝ դե յուրե արձանագրի հաղթանակը:

– Կարծում եմ՝ ժողովրդի կողմից արվում է հնարավորը, և մարդիկ օրուգիշեր նրա կողքին են թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Միայն մնում է հակառակ բևեռը վերջապես հասկանա, որ պահը եկել է, և ժողովրդի պայքարը պետք է արձանագրվի։ Քաղաքական կամք պետք է դրսևորել և պետության շահերից ելնելով զիջել ու քվեարկել Փաշինյանի օգտին։ Դա է մնում։

Այս շարժման ընթացքում մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների տեսանք հրապարակում։ Կարելի՞ է այս փաստը շրջադարձային համարել հայկական սպորտի համար։

– Դե, մարդիկ զգում են, որ այս պահը պատմական է, և բոլորս միասին պետք է պայքարենք մեր ապագայի համար։ Քաղաքացիական հասարակությունը այսքանով մեծ քայլ է անում և բոլորին հայտնում, որ այլևս պետք է պատասխանատու լինել։ Ամեն քաղաքացի՝ անկախ նրանից, թե որ բնագավառում է աշխատում, ցույց է տալիս, որ նա ունակ է պահանջատեր լինել այն մարդկանցից, ովքեր ստանձնել են Հայաստանի ղեկավարումը։ Ցույց է տալիս, որ առաջվա նման երբեք էլ չի լինելու՝ անկախ նրանից, թե ինչպես այս ամենը կավարտվի։ Այս ամենը շատ շատերին է ոգևորել, և դա ճիշտ է։

– Կարելի՞ է ասել, որ մարզաշխարհի ներկայացուցիչները խթանեցին թավշյա հեղափոխության կայացմանը:

– Ես կոնկրետ մի շերտի չէի վերագրի այս շարժման հաջողությունը։ Այս հաղթանակը ամբողջ ազգինն է։ Նաև չեմ կարող չնշել ուսանողության ոգևորիչ, պայքարին միտված և նպատակասլաց քայլերը։ Իրենք բոլորից առջևում էին քայլում՝ իրենց ետևից տանելով թե՛ սպորտի, թե՛ այլ բնագավառների ներկայացուցիչներին:

– Ի՞նչ կմաղթեք մարզաշխարհի ներկայացուցիչներին և հրապարակում կանգնած մարդկանց։

– Մաղթանքս միայն մեկն է՝ մնալ հավատարիմ այն արժեքներին, կոչերին և պայքարի ձևակերպին, որով մինչև հիմա առաջնորդել են մարդիկ։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մարդիկ մինչև վերջ առանց երկմտելու պայքարեն, քանի որ հաղթելու են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում