Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայաստանում գործի է անցել ժողովրդի իշխանությունը, սակայն ամեն տեղ չէ դա հնարավոր. The Washington Post

«Երբ ես տեսա այնտեղ մարդկանց ամբոխը Արևելյան Գերմանիայից, ես հասկացա, որ նրանք ճիշտ են»,- այսպես փոխգնդապետ Հերալդ Եգերը բացատրեց ժամանակին դարպասները բացելու և Բեռլինյան պատից մարդկանց ներս թողնելու իր որոշումը: Եգերի այդ քայլը այս օրերին հիշեցնում է Հայաստանի վարչապետին, ով, տեսնելով փողոց դուրս եկած իր ժողովրդին, հրաժարական տվեց: Այս մասին գրում է The Washington Post հեղինակավոր պարբերականի սյունակագիր Էն Էփլբաումը (Anne Applebaum):

«Ես սխալվել եմ. Փողոցային պայքարը իմ պաշտոնավարման դեմ է. ես կատարում եմ ձեր պահանջը»,- հայտարարել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի մասին մի քանի գրքերի հեղինակ Թոմաս դե Վաալի կարծիքով՝ Սարգսյանի վրա ազդեցություն է գործել այն, որ Հայաստանը ազգային համերաշխության ընդգծված զգացումով փոքրիկ երկիր է: Մեկ այլ հնարավոր գործոն է նաև այն, որ հայերը վերջին անգամ մասսայական բողոքի ակցիաներ կազմակերպեցին 2008թ., արդյունքում ոստիկանության կողմից ցույցերը ցրելու հետևանքով սպանվեց 10 մարդ, և այժմ հնարավոր է, որ Սարգսյանը չցանկացավ կրկնել այդ փորձը:

Ինչևէ, հայաստանյան ցույցերը հանգեցրին նույն արդյունքին, ինչ 1989թ. ցույցերը Բեռլինում և 2014թ. ցույցերը Ուկրաինայում. դրանք դրդեցին սկզբունքորեն կարևոր մարդուն կասկածել ռեժիմի լեգիտիմության մեջ, նույնիսկ իր սեփական:

Ցավոք, դա հազվադեպ է լինում. ի աջակցություն ժողովրդավարության ամեն հաջողված փողոցային բողոքի ցույցին կարելի է հակադրել նույնքան անհաջող ելքով ցույցեր՝ 2012թ.՝ Մոսկվա, 2014թ.՝ Հոնկոնգ, 2015թ.՝ Վարշավա, 2014թ., 2015թ., 2016թ., 2017թ,՝ Վենեսուելա: Մեծ մասամբ դրանք ձախողել են, որովհետև չի եղել Եգեր, չի եղել Սարգսյան, և ռեժիմը հրաժարվում է լսել: Ղեկավարը հաջողությամբ մերժում է ցուցարարներին՝ որպես մարդկանց, որ ոչինչ չեն ներկայացնում իրենցից, հայրենասեր չեն կամ կաշառված են օտարերկրացիներից:

Շարժումը պետք է միանա քաղաքական որևէ կուսակցության կամ ինքը դառնա կուսակցություն, առաջնորդները պետք է դառնան քաղաքական գործիչներ: Ժողովրդավարության դեպքում նրանք պետք է հաղթեն ընտրություններում, բռնապետական ռեժիմի դեպքում նրանք պետք է այլ միջոցների դիմեն, որպեսզի նվազեցնեն իշխող կուսակցությանը ցուցաբերված աջակցության մակարդակը: Հայաստանում ստեղծված քաղաքական վակուումում նրանց ռազմավարություն է պետք:

Փոփոխություններ անելու ցանկությունից դեպի ավելի արդար հասարակություն ունենալու ընթացքը երկարատև նախագիծ է, ինչը պահանջում է,որ մարդիկ երկար տարիներ աշխատեն, ոչ թե մի քանի ժամով փողոց դուրս գան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում