Լեգենդար մարզիչ` Ջերրի Թարխանյանի որդին` Ջորջ Թարխանյանը , համաձայնվել է գլխավորել Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը 2018 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:
Ջորջ Թարխանյանը, իր 22 տարվա քոլեջի մարզչական փորձում, ունեցել է տպավորիչ արդյունքներ՝ 225 հաղթանակ և ընդամենը 89 պարտություն: Նա 3 անգամ ընտրվել է տարվա մարզիչ:
«Ես մեծ ակնկալիքով եմ սպասում ներկայացնելու Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականին: Շատ մեծ պատիվ է, որ ինձ տրվել է այսպիսի հնարավորություն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Հայաստան բերենք C Դիվիզիոնի ոսկե մեդալները», – ասաց Ջորջ Թարխանյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի C դիվիզոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 22-29-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում: ԵԱ-ում մեր ընտրանին հանդես է գալու Ա խմբում, որտեղ նրա մրցակիցներն են ՝ Մոլդովան, Իռլանդիան, Մալթան և Մոնակոն