Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Սերժ Սարգսյանը տակտիկական քայլ արեց. Մոսկվան կմիջամտի՞ հանուն Կարեն Կարապետյանի

Քաղաքական ճգնաժամը Հայաստանում Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո գնալով խորանում է: Փողոցում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները շարունակում են ցույցերն ու երթերը՝ պահանջելով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հրաժարականը և Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) «անվերապահ և առանց պայմանների կապիտուլյացիան»: Ու թեև «Ծառուկյան» դաշինքը միացել է համաժողովրդական շարժմանը, իսկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) լքել է կոալիցիան, հանրապետականները մտադիր չեն այդքան հեշտ զիջել իրենց դիրքերը: Միաժամանակ այս գործընթացում ակտիվանում է Մոսկվան, որը, ըստ որոշ վերլուծաբանների, մտադիր է պաշտպանել «Գազպրոմ»-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Կարապետյանին՝ օգնելով վերջինիս մնալ վարչապետի պաշտոնում: Հենց այս իրավիճակում է ընթանում պայքարը թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և հանրապետականների նոր ղեկավար Կարեն Կարապետյանի միջև: Իսկ վարչապետի ընտրության հարցը հաջորդ շաբաթ քննարկվելու է խորհրդարանում: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

Ռուսաստանն ակտիվանում է

Կրեմլում շարունակում են հետևել Հայաստանի զարգացումներին, բայց կարծում են, որ դա Հայաստանի ներքին գործն է: Միաժամանակ Ռուսաստանը տարբեր մակարդակներով փորձում է միջնորդություն իրականացնել և նպաստել ընդդիմության և իշխանության միջև երկխոսության ձևավորմանն ու ճգնաժամի հաղթահարմանը: Հայաստանում ստեղծված իրավիճակը ապրիլի 25-ին՝ հեռախոսազրույցի ընթացքում, քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահները: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Վլադիմիր Պուտինը և Արմեն Սարգսյանը նշել են, որ ներքին ճգնաժամը հնարավորինս շուտ հաղթահարելու համար կարևոր է, որ բոլոր քաղաքական ուժերը զսպվածություն և պատասխանատվություն ցուցաբերեն, ինչպես նաև կառուցողական երկխոսության միջոցով խնդիրների լուծման պատրաստակամություն՝ բացառապես Սահմանադրության շրջանակներում: Նույն օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանից ժամանած դիվանագետների հետ: Ընդդիմության առաջնորդը հանրահավաքի ժամանակ տեղեկացրել է, որ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները հավաստիացրել են, որ Մոսկվան չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Իր հերթին Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը ապրիլի 26-ի առավոտյան մեկնել է Մոսկվա, որտեղ կանցկացնի աշխատանքային բանակցություններ: Մոսկվայում ոչ պաշտոնական բանակցություններ կանցկացնի նաև արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:

Գունավոր հեղափոխությո՞ւն

Փորձագետները տարբեր կարծիքներ են հայտնում այն հարցի մասին, թե Մոսկվան կմիջամտի՞ Հայաստանի ներքին ճգնաժամին, թե՞ ոչ: «Կարնեգի» հիմնադրամի Մոսկվայի կենտրոնի գիտական խորհրդի անդամ, քաղաքագիտության պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոն կարծում է, որ Մոսկվան կանի ամեն ինչ, որպեսզի պահպանվեն Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, իսկ թե ում կպաշտպանի Ռուսաստանն այս իրավիճակում, կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Հայաստանում:

«Ռուսաստանում ասում են, որ նոր ցախավելն այլ կերպ է ավլելու, բայց ես կարծում եմ, որ ով էլ գա իշխանության, ով էլ լինի վարչապետը, Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելը բխում է Հայաստանի շահերից: Կարծում եմ՝ Ռուսաստանն էլ է այդպես մտածում: Երկրորդը, քանի դեռ չեն եղել ընտրությունները, դժվար է ինչ-որ բան կանխատեսել: Երբ լինեն ընտրություններ, և պարզ դառնա, թե ո՞ր կուսակցությունն է հաղթել, այդ ժամանակ կարելի է հաշվարկներ անել: Անձամբ ես արմատական փոփոխություններ չեմ սպասում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Հիմնականում կզբաղվեն ներքին խնդիրների լուծմամբ, և հետո Հայաստանի գլխին մշտապես կախված կլինի Լեռնային Ղարաբաղի հարցը: Սա լուրջ խնդիր է: Չգիտեմ, թե ինչպես կլուծվի այս խնդիրը, բայց չեմ կարծում, որ Հայաստանի որևէ իշխանություն զիջումներ կանի այս հարցում: Ամեն դեպքում պետք է սպասել մինչև ընտրություններ: Ռուսաստանում այժմ քիչ են մեկնաբանում Հայաստանի մասին, բայց կառավարող դասը այնպիսի զգացում ունի, որ սա հերթական գունավոր հեղափոխությունն է: Դրա մասին չեն ասում, չեն գրում, բայց այդպիսի տպավորություն կա: Ամեն դեպքում ինչ էլ այնտեղ տեղի ունենա, Հայաստանը կպահպանի շատ լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, և Կրեմլում հուսով են, որ այդպես կլինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մալաշենկոն:

Կարեն Կարապետյանը ավելի ընդունելի ֆիգուր է Կրեմլի համար

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի հետ:

– Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս իրավիճակը: Որքա՞ն կտևի քաղաքական ճգնաժամը Հայաստանում:

– Բանն այն է, որ որևէ հեղափոխություն, առավել ևս թավշյա հեղափոխություն Հայաստանում չի եղել, և նմանատիպ հեղափոխությունները նախատեսված չեն Հայաստանի համար, որովհետև Հայաստանը այլ երկիր է: Իսկ գործող իշխանությունը դեռևս պահպանում է իր դիրքերը, պարզապես խորհրդակցություններից հետո որոշում է կայացվել անել գրագետ, տակտիկական քայլ, որպեսզի Սերժ Սարգսյանը վայր դնի վարչապետի լիազորությունները: Հաշվարկն այն էր, որ ընդդիմությունը դրանից հետո կհանդարտվի: Դա բավական գրագետ, քաղաքական քայլ էր, որովհետև Սերժ Սարգսյանը չգնաց արյունահեղության, թեև շատերը հույս ունեին, որ նա կգնա այդ քայլին: Հանրապետական կուսակցությունը չի կորցրել իր դիրքերը, այդ պատճառով կարելի է ասել՝ ընդդիմությունը չհասավ իր նպատակին, բայց իրադրությունը և՛ Հայաստանի ներսում, և՛ տարածաշրջանում զգալիորեն վատացել է այն պատճառով, որ անկայունությունը մտել է Հայաստան: Կարծում եմ՝ ընդդիմության, փողոցի ղեկավար Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի իրականացնել իր սխեման՝ հետևողականորեն իր պահանջով հեռացնել իշխանության ներկայացուցիչներին: Դա պարզ դարձավ այն փաստից, որ Կարեն Կարապետյանը հրաժարվեց հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, և ակնհայտ դարձավ, որ գործող իշխանությունը հետագա զիջումներ չի անի: Նա չի գնա զիջումների այն պատճառով, որ պաշտոնյաները, պատգամավորները, նախարարները հասկանում են, որ եթե իրենք հենց այնպես գնան, հետո իրենց վիճակը կվատանա: Ավելին, ճանապարհ կբացվի արյունահեղության համար: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը տակտիկական քայլ է արել, բայց ստրատեգիան առայժմ պարզ չէ: Իսկ ընդհանուր առմամբ սա լրջորեն ապակայունացնում է իրավիճակը:

Ռուսաստանը գրագետ է իրեն պահել: Որոշ մարդիկ, հաշվի առնելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի փաստը և մի քանի այլ գործոնները, հույս ունեին, որ Ռուսաստանը կմիջամտի, ինչն էլ ավելի կապակայունացներ իրադրությունը: Բայց Ռուսաստանը հայտարարեց, որ դա Հայաստանի ներքին խնդիրն է:

Ամեն դեպքում կարծում եմ՝ սա թավշյա հեղափոխություն չէ, որովհետև Հայաստանի պես կոշտ երկրներում թավշյա տարբերակներ չկան: Թաշվյա հեղափոխությունները եղել են բոլորովին այլ դարաշրջանում՝ Խորհրդային միության տարիներին: Ինչ վերաբերում է հրապարակ դուրս եկած մարդկանց, նրանց անպայման պետք է հասկանալ: Նրանք հույս ունեն, որ երկրի վիճակը կբարելավվի, բայց այստեղ կա շատ լուրջ հանգամանք: Ինձ՝ որպես փորձագետի, Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է Խորհրդային միության վերջին տարիների գործիչներին, օրինակ՝ Գամսախուրդիային կամ Էլչիբեյին: Նա արտասանում է նույն կարգախոսները, որոնք արտասանում էին Էլչիբեյը և Գամսախուրդիան, և մենք գիտենք, թե ինչով ամեն ինչ ավարտվեց: Գլխավորը, որ պետք է հասկանան փողոց դուրս եկած մարդիկ, այն է, որ կյանքը չի լավանալու: Սա պետք է արձանագրել: Սա ոչ միայն իմ կարծիքն է, այլ դա է ասում սոցիոլոգիան, հետխորհրդային տարածության զարգացման փորձը: Ցավոք սրտի, կյանքը կվատանա: Հայաստանի քաղաքացիների փոխարեն ես այնպես կանեի, որ Նիկոլ Փաշինյանը որքան հնարավոր է շուտ դառնա վարչապետ, որպեսզի նա ցույց տա, թե ինչի է ընդունակ, և մարդիկ վերջնականապես կողմնորոշվեն: Ես համոզված եմ, որ նա չի կարողանալու բարելավել մարդկանց կյանքը:

– Իսկ ինչպե՞ս իրեն կդրսևորի ռուսական կողմը այս իրավիճակում: Կմիջամտի՞ այս գործընթացին:

Ռուսաստանը կմիջամտի միայն այն դեպքում, եթե ուղղակի սպառնալիք լինի Գյումրիի ռուսական ռազմաբազային և ռուսական սեփականությանը Հայաստանի տարածքում: Բայց քանի դեռ խնդիրը զարգանում է Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև, Ռուսաստանը չի խառնվում և փորձում է կապեր հաստատել Փաշինյանի հետ: Բայց պետք է հաշվի առնել, որ 2014 թ. հետո աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, ուստի Ռուսաստանի հանդիպումները Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչների հետ որևէ բան չեն տա Ռուսաստանին: Ռուսաստանը, բնականաբար, չի միջամտի հանուն Հանրապետական կուսակցության: Դա Հայաստանի ներքին խնդիրն է:

– Իսկ հանուն Կարեն Կարապետյանի կմիջամտի՞: Մոսկվան աջակցո՞ւմ է Կարեն Կարապետյանին, այդ աջակցությունը կարո՞ղ է վճռորոշ դեր խաղալ:

Եթե Մոսկվան չմիջամտեց և չպաշտպանեց Սերժ Սարգսյանին, ապա Կարապետյանին առավել ևս չի պաշտպանի: Նա ավելի փոքր ֆիգուր է: Իհարկե, Կարեն Կարապետյանը, որպես մարդ, պաշտոնյա, ընդունելի ֆիգուր է Ռուսաստանի համար, բայց դրանից ոչ ավելին: Նա այն գործիչը չէ, հանուն որի Մոսկվան կմիջամտի իրավիճակին:
– Այնուամենայնիվ, ի տարբերություն Սարգսյանի՝ Կարապետյանն ավելի լոյալ մարդ է Մոսկվային: Նա ավելի շուտ ռուսական, ոչ թե հայկական էլիտայի ներկայացուցիչ է:

Այո, կարծում եմ՝ այդպես էլ կա: Կարապետյանը, Սարգսյանի հետ համեմատ, ինչ-որ առումով ավելի ընդունելի է: Մոսկվան պարզապես հետևում է իրադարձությունների զարգացմանը: Եթե Կարապետյանը կարողանա պահպանել իր դիրքերը, ապա այդ դեպքում ցանկանալու կարիք էլ չկա: Նա ընդունելի ֆիգուր է:

– Եթե Փաշինյանը գա իշխանության, դա ինչպե՞ս կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, և ինչպե՞ս են այդ հեռանկարին վերաբերվում Ռուսաստանում:

– Կարծում եմ՝ դա ընդհանուր առմամբ այնքան էլ ընդունելի չէ Ռուսաստանի համար պարզապես այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը, ռուսաստանցի դիտորդների պատկերացմամբ, լիբերալ է, դեմոկրատ: Ռուսաստանում վաղուց դա անցել են: Սկսած 1991 թվականից՝ ռուսաստանցիները, ռուսները շատ վատ են վերաբերվում լիբերալներին և դեմոկրատներին: Ռուսաստանը հասկացավ, թե ինչ է դեմոկրատիան երկու տարվա ընթացքում: 1991 թ. իշխանության եկան լիբերալներն ու դեմոկրատները, իսկ 1993 թ. հոկտեմբերին տեղի ունեցավ պուտչ, փոխհրաձգություն Մոսկվայի կենտրոնում: Ուստի Ռուսաստանը 300 տարի այն կողմ չի սիրում լիբերալներին և դեմոկրատներին: Չի սիրում այն պատճառով, որ նրանք փլուզեցին երկրի տնտեսությունը: Այդ պատճառով մենք համոզված ենք, որ նույնը տեղի կունենա Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում