Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է առաջիկա մրցակցին:
Արբահամը ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի հետ:
Այսօր բռնցքամարտիկները մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել են Օֆֆենբուրգում:
Արթուր Աբրահամը նշել է, որ իր համար շատ կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և ապրիլի 28-ի մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը:
Այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար: