Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մտադիր է ոչ պաշտոնական բանակցություններ անցկացնել Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրին։
«Հայաստանի արտաքին գործերի նախարարը երեկ երեկոյան ժամանել է Մոսկվա։ Այսօր նախատեսված են մի շարք հանդիպումներ ռուսական պաշտոնատար անձանց հետ»,–ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա տվյալներով՝ բանակցությունների առանցքում կլինեն Հայաստանի ներքաղաքական ճգնաժամին և հայ–ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր։