Հունիսի 15-ին Երևանի Կոնսերվատորիայի դիմացի պուրակում Հայազն Երիտասարդների Միաբանության անդամները իրականացրին ստորագրահավաք` Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու խնդրով: Մինչև ժամը 20:00, ստորագրողների թիվը հասավ մոտ 3000-ի, իսկ մինչ այդ հավաքված ստորագրությունների հետ միասին այն դարձավ մոտ 7000:
Հունիսի 20-ից Հայազն Երիտասարդների Միաբանությունը կսկսի ստորագրահավաքի երկրորդ փուլը, որն իր մարտավարությամբ կտարբերվի արդեն իսկ եղածից:
Հուլիսի 10-ին հավաքված ստորագրությունները Հայազն երիտասարդների միաբանության անդամները երթով կտանեն և կհանձնեն նախագահի նստավայր: