Կառավարության վաղվա նիստում քննարկվելու է Արարատի մարզպետարանի աշխատակազմին պատկանող 2 ավտոմեքենաների («Մերսեդես-Բենց Տ-420»-ն ու «ՎԱԶ-21213»-ը)` դասական աճուրդով օտարումը թույլատրելու որոշման նախագիծը: Աճուրդն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը: 1991 թ. արտադրության «Մերսեդես-Բենց Տ-420»-ի աճուրդի մեկնարկային գինը 1.3 մլն դրամ է, իսկ 2000 թ. արտադրության «ՎԱԶ-21213»-ինը` 415 հազար դրամ: