Կիրգիզստանի նոր վարչապետը հրամայել է չփակել ճանապարհները իր ավտոշարասյան անցնելու ընթացքում և հրաժարվել է պահակախմբից։
Կիրգիզստանի վարչապետ Մուհամեդքալի Աբիլգազիևը իր առաջին աշխատանքային օրը շատ վաղ է ժամանել Կառավարական տուն՝ 07:30-ին, ընդ որում նրան չի ուղեկցել ավտոշարասյունը։
Ինչպես նշել են վարչապետի աշխատակազմից՝ վարչապետը հրամայել է հանել ավելորդ պահակախումբն ու ուղեկցող անձնակազմին։