Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպես քայլ կատարել քավորի դեմ. Հայ շախմատիստները՝ մատային իրավիճակում

Վերջին օրերին մեր երկրում մարզաշխարհի ներկայացուցիչները կարծես երկու խմբի էին բաժանվել: Ճանաչված մի շարք մարզիկներ, ինչպես օրինակ, Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանն ու Լևոն Պաչաջյանը, հանդես եկան հայտարարությամբ՝ աջակցելով համաժողովրդական շարժմանը:

Հասարակությունն անհամբեր սպասում էր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խոսքին: Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր առաջ հայտարարությամբ հանդես եկավ նաև Մխիթարյանը: «Ես իմ ժողովրդի զավակն եմ և հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է: Ուստի բոլորին խնդրում եմ և կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն և խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով: Քեզ հետ եմ, իմ հայ ազգ»:

Համատեղ հայտարարությամբ հանդես եկան նաև մի խումբ լեգենդար մարզիկներ, ինչպիսիք են՝ Ալբերտ Ազարյանը, Հոկսեն Միրզոյանը, Արթուր Ալեքսանյանը, Լևոն Ջուլֆալակյանն ու այլք: Ըստ էության, նրանք ևս աջակցություն հայտնեցին փողոց դուրս եկած քաղաքացիներին. «Հայաստանի հրապարակներում ու փողոցներում մեր քույրերն ու եղբայրներն են՝ տարիներ շարունակ կուտակված խնդիրների համար իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիները և նրանց անվտանգությունն ապահովելու առաքելություն ունեցող ոստիկանները: Մենք՝ մարզաշխարհի ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և բոլորին, առանց բացառության բոլորին՝ ընդդիմության առաջնորդներին ու քաղաքացիներին, իշխանությանն ու իրավապահ մարմիններին, սթափության ու սառնասրտության կոչ ենք անում։ Համոզված ենք, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միմիայն և բացառապես միասնական ուժերով, կառուցողական համագործակցությամբ և խաղաղ ճանապարհով՝ բացառելով ուժի կիրառումը»,- մասնավորապես ասված էր հայտարարության մեջ:

Վերը թվարկված բոլոր մարզիկները ցուցաբերել են Հայաստանի քաղաքացուն վայել գիտակցություն: Նման հայտարարությունները, հորդորներն ու աջակցությունն անխոս նպաստեցին, որպեսզի լարված իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ստանա:

Վերջին օրերին ոչ ադեկատ և սկանդալային կարելի է համարել թերևս մեր շախմատիստների հայտարարությունը: Հայտարարություն, որը հասարակության շրջանում փոխել է վերաբերմունքը հայտնի տիտղոսակիր շախմատիստների նկատմամբ: «Երկար տարիներ աշխատելով Սերժ Սարգսյանի հետ՝ մենք՝ շախմատիստներս, ավելի քան զգացել ենք նրա պատրաստակամությունն ու նվիրումը՝ անել ամեն ինչ Հայաստանի ու հայ ժողովրդի նվաճումների համար։ Այդ ամենը բազմիցս ապացուցվել է մեր հաջողություններով, ինչի արդյունքում բազմաթիվ առիթներ ենք ունեցել հպարտանալու մեր երկրով, մեր ժողովրդի ստեղծագործ և մտավոր ուժով։ Հենց Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ է, որ Հայաստանի շախմատի ազգային հավաքականը 3 անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի և մեկ անգամ էլ աշխարհի չեմպիոնի կոչումը՝ փաստորեն դառնալով աշխարհի ամենատիտղոսակիր հավաքականը: Համոզված ենք, որ շախմատի ոլորտում մեր ունեցած ու շարունակվելիք հաջողությունները ձեռք են բերվել այդ թվում նաև մեր այն ներքին համոզմամբ ու վստահությամբ, որ Հայրենիքում բոլորս միասնական ենք, մի ուժ ենք ու ուս ուսի կանգնած։ Այսօր ևս մեկ անգամ ուզում ենք վերահաստատել մեր այդ համոզումը, որ մեր ներքին միասնությունն ու ուժը մեր հաղթանակների առհավատչյան են եղել ու կլինեն։ Հաշվի առնելով այս օրերին մեր երկրում տեղ գտած իրադարձությունները՝ կոչ ենք անում բոլոր կողմերին մնալ ողջամտության դաշտում և ազգային բացառիկ համերաշխության ոգուն հավատարիմ։ Անթույլատրելի ենք համարում բոլոր այն քայերը, կոչերն ու գործողությունները, որոնք կարող են վնասել թե մեր երկրին, թե մեր հասարակության յուրաքանչյուր անդամի։ Հավատացած ենք, որ որևէ իրավունք չպետք է սահմանափակվի, միաժամանակ, սակայն, որևէ իրավունքի իրացում չպետք է ոտնահարի այլոց իրավունքներն ու խաչ քաշի մեր ձեռքբերումների վրա: Համոզված ենք, որ որպես շախմատային պետություն՝ միահամուռ ջանքերով կկարողանանք գտնել իրավիճակի լավագույն լուծումը»,- ասված էր հայտարարության մեջ:

Կարծում ենք՝ մեկնաբանությունն ավելորդ է: Այս հայտարարության տակ ստորագրել են Լևոն Արոնյանը, Սմբատ Լպուտյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռաֆայել Վահանյանը և Արշակ Պետրոսյանը: Լինելով մտքի խաղի ներկայացուցիչներ՝ վերը թվարկված մարզիկները ակնհայտորեն կոպիտ սխալ թույլ տվեցին՝ իրենք իրենց գցելով մատային իրավիճակում: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ կարելի է ընդգծված կերպով նախատել հրապարակում կանգնած ժողովրդին, որը ի վերջո հաղթեց: Կարծում ենք՝ շատ ավելի ընդունելի կլիներ, եթե մեր շախմատիստները լռեին:

Այսօր մարզաշխարհի շատ ներկայացուցիչներ ուղղակի նախատում են ճանաչված շախմատիստներին և մասնավորապես Լևոն Արոնյանին: Նշեք նաև, որ Սերժ Սարգսյանը Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի քավորն է: Այս հանգամանքը ևս շահարկման առարկա է դարձել: Ամեն դեպքում վերը նշված բոլոր շախմատիստները շարունակելու են միջազգային ասպարեզում ներկայացնել մեր երկիրը, և կասկածից վեր է, որ նրանց հաղթանակները և հաջողությունները շարունակելու են ուրախության և հպարտության պահեր պարգևել հասարակությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում