Friday, 19 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար

Հրապարակի ուժն ու հեղափոխության խցանումը

Այն, ինչ քիչ առաջ տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում` իսկապես աննախադեպ էր Երրորդ հանրապետության պատմության մեջ: Տեղի ունեցող գործընթացները նոր են` իրենց որակով, և անտարակույս որոշակի ժամանակ է պետք խորքային վերլուծություն անելու համար: Իհարկե, գործընթացը Նիկոլ Փաշինյանի տիտանական, գերմարդկային ջանքերի հետևանք էին, սակայն, զանգվածային հուզումները, մեծ հաշվով, հետևանք են տարիների անորակ կառավարման, պետության և հասարակության միջև առնվազն երկու տասնամյակ գոյացած անվստահության պատի: Պատրանքային կայունության քողի տակ Հայաստանը ըստ էության հայտնվել էր ճահճում, իմիտացիայի վիրուսը խժռում էր պետության զարգացման ռեսուրսը:

Իշխանությունները իրականության և ադեկվատության զգացումը կորցրեցին հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ոչնչացվեցին քաղաքական և հասարակական դիմադրության բոլոր օջախները:

Մյուս կողմից` ինստիտուցիոնալ նոր միջավայրում և Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրով Սերժ Սարգսյանը փորձում էր ներքին և արտաքին լեգիտիմություն հաղորդել իր նոր իշխանությանը, վարչապետությանը:

Սակայն պարզվեց` օլիգոպոլ համակարգը պատրաստ չէ քաղաքական և ինստիտուցիոնալ նոր իրողություններին, որոնք ավելի առարկայական դարձրեցին Հայաստանի իշխանության սպառվածությունը, քաղաքական, բովանդակային անկարողությունը, ճգնաժամը:

Ահա այս համատեքստում զարգացավ Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ ծավալված շարժումը, որի մոտիվացիոն հիմքը շատ ավելի բազմաշերտ է, քան նույնիսկ պատկերացնում են դրա կազմակերպիչները, իշխանությունները, փորձագիտական շրջանակները և միջազգային հանրությունը:

ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրած երկրում այլևս չէր կարող կրկնվել Մարտի 1, ինչը, թերևս, առաջին հերթին գիտակցեց Սերժ Սարգսյանը` գերադասելով չանցնել ռուբիկոնը, որն իրականում այրելու էր հետդարձի բոլոր ճանապարհները:

Հիմա ընդդիմության քաղաքական պատասխանատվության ռեալիզացիայի փուլն է` գործընթացի ամենակարևոր դրվագներից մեկը: Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքային ելույթը հակասական էր. նա մի կողմից խոսում է քաղաքական հանդուրժողականության մասին, մյուս կողմից` շարունակում է հրապարակը համարել քաղաքական որոշումների կայացման հիմնական հարթակը:

Սերժ Սարգսյանի հրաժարականը միանգամայն նոր քաղաքական իրավիճակ է ստեղծել, որին պետք է ադապտացվի նաև ընդդիմության վարքագիծը:

Հասարակության սուբյեկտության քաղաքական կապիտալացման անհրաժեշտությունը հակասության մեջ է մտնում «փողոցային» դեմոկրատիայի պատկերացումների հետ: Հրապարակի տրամադրությունները փոփոխական են, իրենց վրա կրում են էմոցիոնալ ազդակներ և չեն կարող քաղաքական լեգիտիմ որոշումների աղբյուր դառնալ:

Իրավիճակը կարող է կայունանալ միայն քաղաքական, սահմանադրական գործիքների միջոցով:

Նիկոլ Փաշինյանի առաջարկած «Ճանապարհային քարտեզը» կենսունակ էր մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ հիմա ակտուալ է իշխանության և ընդդիմության բովանդակային, համապարփակ երկխոսությունը` առանց նախապայմանների:

Հնարավոր երկխոսությունը, որի մեկնարկը տրվելու է չորեքշաբթի օրը, հասարակական աննախադեպ էներգիան կապիտալացնելու խնդիր ունի: Միայն այդ ճանապարհով է հնարավոր ձևավորել համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգ և դրա քաղաքական գործիքակազմը:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն է, սակայն դրանք չեն կարող տեղի ունենալ Փաշինյանի պատկերացրած սեղմ ժամկետներում, որովհետև առայժմ որևէ տեղ չի հեռացել համակարգը, որը գուցե ավելի անվերահսկելի և իռացիոնալ է դարձել Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո: Չի կարելի թույլ տալ, որ առաջիկա ընտրությունները դառնան օլիգարխիայի սաբոտաժի և հեղափոխության էյֆորիայի թիրախ:

Մյուս կողմից` չի կարող գոյություն ունենալ ժամանակավոր կառավարություն, և արդեն յոթ օրից Հայաստանը ունենալու է նոր վարչապետ, որը ձևավորելու է նոր կաբինետ: ԵՄ-ի շրջանակային համաձայնագիր ստորագրած Հայաստանում վարչապետը չի կարող ընտրվել հրապարակի կողմից, որը մի քանի օր անց կարող է պահանջել նոր վարչապետ կամ նոր հրաժարական: Նոր վարչապետն ընտրվելու է խորհրդարանում` գուցե կոնսենսուսով կամ խիստ որոշակի ժամկետով, որը բավարար կլինի` ինստիտուցիոնալ և քաղաքական նոր իրավիճակին ադապտացվելու և պատշաճ ընտրություններ կազմակերպելու համար: Իրական քաղաքականությունը սկսվել է հիմա և շահելու է այն քաղաքական ուժը, որը կկարողանա ինստիտուցիոնալ մակարդակում դառնալ հանրային տրամադրությունների տրանսլյատորը:

Քաղաքական պատասխանատու ուժերի առաքելությունն է քաղաքական հուժկու գործընթացը հեռու պահել հեղափոխական խցանումներից և դարձնել ինստիտուցիոնալ արժեք` ապավինելով հրապարակի ուժին:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում