Սեուլի իշխանությունները հայտարարել են, որ պատարստվում են ամբողջ քաղաքում ապահովել անվճար WiFi կապ: Նախագիծի ենթադրում է ինտերնետի ազատ հասանելիություն քաղաքի 10,430 այգիներում, հասարակական շենքերում և Սեուլի փողոցներում:
Այս նախագծի արժեքն է 44 միլիոն դոլար: Այն վերջնականապես կավարտվի մինչև 2015 թ.: Մինչև այս տարվա վերջը նախատեսվում է ավտոբուսները, մետրոյի գնացքները, էլեկտրական գնացքները և տաքսիները նույնպես ապահովել WiFi կապով:
Հարավային Կորեան համարվում է ամենացանցավորված պետությունը, որտեղ 48.6 միլիոն բնակչից 20 միլիոնն ունեն սմարթֆոներ: