Եվրամիությունը պատրաստ էր Վիլնյուսում Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել առանց նախկինում առաջ քաշված պահանջի՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին արտասահման բուժման ուղարկելու մասին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով «Արևելյան գործընկերության» երկրներից մեկի պատվիրակության իր աղբյուրին:
«Ուկրաինայի որոշումը շատ հիասթափեցնող էր: Նրանք (ԵՄ ներկայացուցիչները) պատրաստ էին ստորագրել համաձայնագիրն առանց նախապայմանի, նույնիսկ առանց Տիմոշենկոյի հարցի»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքերով՝ ԵՄ ղեկավարությունը նույնիսկ այս հաշվով խորհրդակցել է Վիլնյուս ժամանած Ուկրաինայի ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնք ևս իրենց համաձայնությունն են տվել:











































