Reuters գործակալությունը ֆոտոշարք է պատրաստել 11-ամյա չինացի տղայի՝ Հի Զիլիի մասին, որը տնամերձ այգում շրջում է ոտքի կոճին շղթա ամրացրած:
Շղթայի ծայրը երբեմն պապի ձեռքում է, իսկ հիմնականում ամրացվում պատի հարմարանքին: Նրանք ապրում են Չժեցզյան մարզում:
Մեկ տարեկանում տղան վնասած է եղել գլուխը և տառապել է հոգեկան շեղումներով: Ընտանիքը ստիպված է եղել նրան շղթայել, քանի որ նա երբեմն հարձակվել է ուրիշների վրա: Նրա մայրը մահացել է քաղցկեղից, և տղային հետևում են հաշմանդամ պապն ու մտավոր խանգարումներ ունեցող հայրը:









































