Կոլորադո նահանգից ԱՄՆ սենատոր, հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Քորի Գարդները կոչ է արել Պետդեպին ներառել Ռուսաստանը ահաբեկչությանն աջակցող երկրների ցանկում։ Համապատասխան հայտարարությունը նա արել է New York Times–ում։

«Պետդեպարտամենտը պետք է ուսումնասիրի՝ Ռուսաստանը ահաբեկչությանը հովանավորող երկրների ցանկում ընդգրկելու հնարավորությունը, որտեղ արդեն ներառված են նրա մտերիմ դաշնակիցներ Իրանն ու Սիրիան։ Ռուսաստանը ներխուժել է հարևան Ուկրաինա և Վրաստան, աջակցում է Բաշար Ասադի հանցավոր ռեժիմին և Աֆղանստանում մեր թշնամիներին, ինպես նաև ակտիվ տեղեկատվական պատերազմ է մղում արևմտյան դեմոկրատիաների դեմ, ներառյալ 2016 թվականի ԱՄՆ ընտրություններին միջամտությունը»,– հայտարարել է Գարդները։
New York Times-ի համար իր հոդվածում Գարդները նշել է, որ նման որոշումը Ռուսաստանին ճնշելու ևս մեկ գործիք է լինելու՝ ֆինանսական պատժամիջոցներին զուգահեռ։ Նա նաև կարծիք է հայտնել, որ արդեն բավական հիմքեր են կուտակվել այդ ամենի համար։










































