Մեծ Բրիտանիայի ոստիկանները կասկածում են «ԱԴԾ նախկին լրտեսին» Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլյային թունավորելու մեջ։ Այս մասին գրում է բրիտանական Daily Mirror-ը։
Պարբերականի տվյալների համաձայն՝ խոսքը հատուկ ծառայության՝ «Գորդոն» մականունով նախկին աշխատակցի մասին է։ Նաև հաղորդվում է, որ նա օգտագործել է Միխայիլ Սավիցկիս մտացածին անունը։
Հարցաքննության ընթացքում «Գորդոն» անվանը մատնացույց է արել փախստակ Բորիս Կիրպիչկովը,– գրում է Mirror–ը։ Կիրպիչկովը պատմել է, որ 90-ականների սկզբին «Գորդոնը» իր ենթական է եղել։
Բրիտանացի քննիչները մտավախություն ունեն, որ «Գորդոնն» արդեն լքել է երկրի տարածքը։ Բացի այդ, նրանք ենթադրում են, որ ընդհանուր առմամբ Սկրիպալների վրա մահափորձին վեց հոգի է մասնակցել։










































