Tuesday, 23 04 2024
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

WikiLeaks. Ալիևը չի խոնարհվել ռուսական քաղաքականության առջև

Ադրբեջանական Contact.az կայքի փոխանցմամբ՝ WikiLeaks կայքը հրապարակել է հերթական գաղտնի փաստաթղթերը, որոնց թվում այս անգամ ընդգրկվել է Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսը։ Վերջինս 2008 թվականին Վաշինգթոն է ուղարկում մի հաղորդագրություն, որում ներկայացնում է ստացված նավթային եկամուտների հոսքի ֆոնին ադրբեջանական իշխանությունների պահվածքը.

«Նավթային եկամուտների աճի հետ մեկտեղ կտրուկ փոխվում է նաև ադրբեջանական կառավարության պահվածքը։ Նա դառնում է ավելի ինքնավստահ և բաց կերպով պահանջում է Ադրբեջանը ճանաչել որպես տարածաշրջանային առաջնորդ։

Ադրբեջանական կառավարության անդամներն ընդգծում են, որ Ադրբեջանը Եվրոպայի «գլխավոր գազամատակարար» երկիրն է, Իրանը համաձայնել է ադրբեջանական հյուպատոսություն բացել Թավրիզում, իսկ ռուսներն իրենցից կախված են Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) պատճառով։

Արտաքին քաղաքականության ոլորտում Բաքուն ձգտում է ավելացնել զբոսաշրջիկների ներհոսքը, արտասահմանում բացել հնարավորինս շատ դեսպանատներ և ակտվիացնել բարձր մակարդակի այցերը։ Իլհամ Ալիևը բացորոշ հայտարարում է, որ միջազգային ճանաչման միջոցով մտադիր է հասնել «օկուպացված» տարածքների վերադարձմանը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը։

Միևնույն ժամանակ ադրբեջանական կառավարությունը ցավագին է ընկալում արտաքին հանձնարարականները, որոնք մասնավորապես վերաբերվում են ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներին։ Այս առումով ցուցադրական է 2007 թվականին տեղի ունեցած Նավթագազային ցուցահանդեսի ժամանակ գրանցված միջադեպը, երբ Ալիևը կտրուկ հանդիմանեց Նորվեգիայի արտգործնախար Անիտու Ուտսետին և նորվեգական Statoil ընկերության պատվիրակությանը։

Ալիևը հայտարարեց, որ Նորվեգիան չպետք է բարձրացնի Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը, փոխարենը պետք է զբաղվի նավթով ու գազով։ Դա դարձավ Բաքվում օտար դիվանագետների լայն քննարկման առարկա։ Հետագայում այս միջադեպի կապակցությամբ Ալիևը British Petroleum-ի (BP) ղեկավար Էնդի Ինգլիսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե անընդունելի էր, որ Նորվեգիան իրենց դասախոսություններ կարդա մարդու իրավունքների մասին, ինչի համար էլ Statoil-ը զրկվել է «Շահ Դենիզ» գազային հանքավայրի երկրորդ փուլի նախագծում ներգրավվելու իրավունքից։

Ըստ Ալիևի՝ այդպիսի իրավունք վերապահված է միայն ԱՄՆ-ին, քանի որ նա «միակ գերտերությունն» է։ Դրանով իսկ BP-ի ղեկավարությունը հասկացավ, որ պետք չէ Ալիևին դասեր տալ, եթե նա ցանկանում է շարունակել և ընդլայնել իր գործունեությունն Ադրբեջանում։

Վաշինգթոնի ներկայացուցիչների հետ զրույցներում Ալիևը հպարտորեն պատմել է, թե ինչպես է «ոչնչացրել» ռուսական «Գազպրոմ»-ի մասին առասպելը՝ հրաժարվելով գնել ռուսական գազը։ Ալիևը դա համարում է իր «տրիումֆը», քանի որ չի խոնարհվել ռուսական քաղաքականության առջև, ինչը կարող է լավ օրինակ ծառայել տարածաշրջանի մյուս երկրների համար։

Արտաքին քաղաքականության գծով նախագահի խորհրդական Նովրուզ Մամեդովը խոստովանում է, թե Իլհամ Ալիևը գոհ չէ Արևմուտքից, որը չի գնահատել իր հոր մեծահոգությունը, որ Արևմուտքին հրավիրել է Ադրբեջան։ Հեյդար Ալիևը գիտակցաբար շահավետ պայմաններ է սահմանել արևմտյան նավթային ընկերությունների համար՝ հույս ունենալով, որ Արևմուտքը դա կփոխհատուցի քաղաքական դիվիդենդներով։ Սակայն դա տեղի չունեցավ։

Դրա համար էլ Իլհամ Ալիևը վերանայում է նավթային պայմանագրերի ոլորտում հոր «մեծահոգությունը»։ Բացի այդ, Ալիևը գտնվում է սեփական վարչակազմի անդամների աճող քննադատության ներքո, ինչը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության և Եվրոպայի առջև ստանձնած ժողովրդավարության ոլորտին առնչվող պարտականությունների կատարման հարցում ունեցած դիրքորոշմամբ։

Մամեդովը նշել է, որ այդ ուժերը հանդես են գալիս հետագա ժողովրդավարական բարեփոխումների դեմ՝ ակնարկելով, որ ժողովրդավարությունը չի նպաստում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Ադրբեջանի կառավարությունը երկրի նավթային հարստությունները դիտարկում է որպես գործիք միջազգային հանրության աչքում իր քաղաքական լեգիտիմության մեծացման համար։ Բաքվի արտաքին քաղաքականության երկրորդ շարժիչը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից հիասթափության ֆոնի վրա ղարաբաղյան հարցում մեծ աջակցություն ստանալու ձգտումն է։

Ալիևն ու պաշտպանության նախարար Աբիևը կանոնավոր ու հրապարակավ արտահայտվում են Ադրբեջանի աճող ուժի մասին և պատրաստակամություն են հայտնում ուժային ճանապարհով վերադարձնել Լեռնային Ղարաբաղը։ Սակայն այդ հայտարարությունները ավելի շատ նախատեսված են տեղի հասարակության համար»։

Իր ամփոփիչ խոսքում Դերսը գրում է, որ Ալիևի համար հարգալից են համարվում ԱՄՆ-ի ու Ադրբեջանի կողմից այն հայտարարությունները, թե Ադրբեջանում իրավիճակը ավելի վատ չէ, քան, ասենք, Վրաստանում և Ուկրաինայում. «Դրա համար էլ ԱՄՆ-ը պետք է ավելի մեծ ճկունություն ու ակտիվություն դրսևորի այնպիսի բարդ հարցերում, ինչպիսիք են առաջին հերթին Ադրբեջանում ժողովրդավարության ոլորտին առնչվող բարեփոխումները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում