Thursday, 25 04 2024
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին

Այսօրվա առաջադրանքի սահմանադրական հիմքը. Շահան Գանտահարյան

Արտախորհրդարանական ընդդիմադիր զանգվածին հայտնաբար հաջողվել է իրավիճակ ստեղծել: Նոր Սահմանադրությունն ու նոր ընտրակարգը նոր գործառույթներ եւ նոր հավելյալ իրավական ազդեցիկություն ապահովելու նախադրյալներ էին հուշում խորհրդարանական ընդդիմությանը, որը զուտ թվաբանական առումով այս փուլում չկայացավ։

Այսօրվա պատահարները եթե մի կողմից խորհրդարանական ընդդիմության անազդեցիկ վիճակի հակազդեցության հետ որոշ աղերսներ են փոխանցում, այնուամենայնիվ հիմնականում համակարգային գործնական փոփոխության ուշացման պատճառով կուտակված դժգոհությունների ենթահողի կտրուկ դրսեւորումներն են:

Դրականը այս բոլորի մեջ կարող է լինել այն, որ հանրապետության տարբեր շրջաններում դրսեւորված բողոքի գործողությունները կարող են խթան հանդիսանալ համակարգային գործնական փոփոխությունների առարկայացման:

Իհարկե, ամեն ինչ ունի հետեւողական եւ հանգրվանային կշռույթ: Համակարգային իրավական փոփոխությունն անհրաժեշտ էր իրականացնելու համար դրանց գործնականացումը:

Բարեկարգումները, սոցիալ-տնտեսական բարելավման համար ծրագրերի արդյունավետությունը, աղքատության հաղթահարման դեմ պայքարի իրողական արդյունքներ ձեռք բերելը, հակամենաշնորհային դրության բանեցումը. դեռեվս. կոռուպցիայի դեմ պայքարի, ներդրումային վստահելի դաշտի կայացմանը, սոցիալական արդարության հաստատման ճիգերը կարող էին թափ հավաքել նաեւ նախորդ Սահմանադրության օրոք, այնուամենայնիվ հավելյալ ժողովրդավարացման, լիազորությունների բաշխման, միանձնյա իրավասությունների վերացման եւ հակակշիռ հիմնարկների ստեղծման համար անհրաժեշտ էր նորացնել Սահմանադրությունը, փոխել կառավարման համակարգը:

Իրավական փոփոխությունից հետո եւ գուցե դրանց առընթեր ակնկալվում են (ակնկալվում էին) այդ բոլոր ոլորտների վերաբերյալ բարեփոխումների իրականացումները փուլ առ փուլ:

Իհարկե, կային որոշ առաջընթացներ: Հիմա համակողմանիորեն շեշտվում է թե՛ պետական եւ թե՛ հասարակական մակարդակներով այդ խնդիրները հաղթահարելու արագ, արդյունավետ քաղաքականության կիրառումը:

Ձեւակերպված առաջադրանքը` նախագահի հովանավորությամբ քաղաքական հիմնական ուժերի մասնակցությամբ երկխոսության սեղանի շուրջ համախմբվելու առումով, լավագույն կառուցողական ճանապարհն է հանգուցալուծման գործընթացի մեկնարկի:

Ճիշդ այդ պատճառով էլ արտախորհրդարանական ընդդիմադիր շարժումը, որը համենայն դեպս ներկայացված է նաեւ խորհրդարանում, իր հավաքած բողոքարկու զանգվածի հենարանով, բարեփոխոխումների թղթածրար պատրաստ ունենալու անհրաժեշտության առաջ է կանգնել, եթե իհարկե միայն դեմքի փոփոխության պահանջով եւ դրանով իսկ ստեղծվելիք անորոշությամբ չի պայմանավորում այս ամբողջ գործընթացին իր մոտեցումները:

Մեկ նրբություն եւս, այս առաջադրանքի ձեւակերպման մեջ ինքն իրեն զգալի է դարձնում. այն, որ ընդդիմություն-իշխանություն լարված իրավիճակների դեպքերում նոր Սահմանադրությամբ իսկ ճշտված իրավադրույթով հանրապետության նախագահը ընկալվում է իբրեւ պետության գլուխը, իբրեւ անաչառ, անկուսակցական եւ բացառապես ազգային ու պետական շահերով առաջնորդվող պետության բարձրագույն պաշտոնյա:

Նախագահի շուրջ համախմբվելու եւ հակաճգնաժամային բանակցությունների սկսելու ու հարցերին բացառապես երկխոսությամբ լուծում բերելու առաջադրանքի ձեւակերպումը այս իմաստով իսկ ընդգծում է նոր Սահմանադրության իրավական եւ բարոյական նշանակությունները:

Սահմանադրությունը մեր բոլոր գործընթացների հունավորման համար գերակա փաստաթուղթն է: Դրա հիման վրա պիտի շարունակվեն ընթանալ բողոքի գործողությունները, պետական բարձրագույն պաշտոնների ստանձնման ընթացակարգերը եւ ճգնաժամի պահին Սահմանադրությամբ ճշտված նախագահի լիազորությունների բերումով նրա շուրջ համախմբվելը եւ հանգուցալուծման առաջնորդվելը:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում