Ինչպես երեկ հայտարարել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը, ավելի է մեծացել Լիբիայում ցամաքային գործողություններ անցկացնելու հավանականությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Լիբիայում իրականացվող օպերացիան մեծ վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար: Այս մասին հաղորդում է RBC-ն:
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Տրիպոլիում, իսկական քաղաքացիական պատերազմ է, որը բարդանում է տեղի ցեղերի միջև եղած հակասություններով: Միջամտությունն այս հակամարտությանը կհանգեցնի բարդացումների և իրավիճակի ավեի վատթարացման»,- ասել է Ռոգոզինը:
«Դա կբերի նրան, որ հակամարտությունը կստանա միջազգային բնույթ` Եվրոպայի համար այստեղից բխող հետևանքներով, օրինակ` ծայրահեղականության աճ Եվրոպայում և ատելության աճ ընդդեմ Արևմուտքի»,- ասել է նա: