Thursday, 28 03 2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ

Կովկասի ոչ մի երկրում չկա «փոխզիջում» բառը. Ֆասիե

Ռուսական Regnum գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Եվրախորհրդարանում ղարաբաղյան հակամարտությանն առնչվող լսումների ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դրական արդյունքներ են ակնկալում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ հունիսի 25-ին Կազանում կայանալիք հանդիպումից.

«Սակայն կան այնպիսի պահեր, երբ ավելի լավ է շունչը պահել և չկիսել դեռևս չսպանված արջի մորթին։ Ես ու Բրադտկեն լավատեղյակ ենք հունիսի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մանրամասներից, և ես ավելորդ եմ համարում մոտ ապագայում առաջընթացի գրանցման հետ կապված հույսերը։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում Ռուսաստանի մասնակցությանը, ապա, բնականաբար, նա խաղում է վճռորոշ դեր։ Մոսկվան ջանքեր է գործադրում, որպեսզի հակամարտող կողմերն ընդունեն հիմնարար (մադրիդյան) սկզբունքների վերջնական տարբերակը, որոնք մշակվել են բոլոր երեք համանախագահների կողմից»։

Հակամարտող կողմերին Ռուսաստանի զենք վաճառելու հետ կապված՝ Ֆասիեն նկատել է. «Միայն Ռուսաստանը չէ, որ սպառազինություն է վաճառում հակամարտող կողմերին։ Մենք բոլորս քաջատեղյակ ենք այդ մասին։ Դուք գիտեք, որ այսօր գոյություն չունի գեթ մեկ եվրոպական երկիր, որը կվերահսկեր անօդաչու ինքնաթիռների արտադրության ու գործածման բոլոր ասպեկտները։

Դուք նաև պետք է տեղյակ լինեք, որ հունիսի 26-ին Բաքվում կայանալիք ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվելու է, որ Ադրբեջանն ունակ է միայնակ արտադրել այդպիսի անօդաչու ինքնաթիռներ։

Իսկ ինչպե՞ս դա նրան հաջողվեց։ Անհրաժեշտ է հիշել, որ միայն երկու երկրներ են վերահսկում այդ ոլորտը՝ ԱՄՆ-ը և ևս մեկ երկիր, որի մասին դուք շատ լավ գիտեք։ Ռուսաստանից բացի, ևս մեկը պետք է օգնած լիներ Ադրբեջանին այդ հարցում։ Եվ դա ԱՄՆ-ը չէ»։ Այստեղ Ֆասիեն ակնարկում է կա՛մ Իսրայելին, կա՛մ Թուրքիային։

Ֆասիեն վտանգավոր է համարել սպառազինությունների մրցավազքը և հիշեցրել է, որ Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի ողջ բյուջեն։

Նա նաև ընդգծել է, որ միջնորդները չեն կարող հակամարտության կարգավորումը փաթաթել հակամարտող կողմերի վզին, քանի որ նրանք իրենք պետք է համաձայնության գան փոխզիջումների հարցում. «Ժամանակին ես դեսպան եմ եղել Վրաստանում և կարող եմ ասել, որ «փոխզիջում» բառը գոյություն չունի այս տարածաշրջանի և ոչ մի երկրում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում