Ռուսական REGNUM լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը Lragir.am-ին մեկնաբանություն է տվել` կապված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին տեղեկատվության հետ: Մոդեստ Կոլերովն ասել է. «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի տարածած Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին տեղեկատվության REGNUM-ին փոխանցած հերքումը հաղորդեց ինձ անձամբ ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պեսկովը: Ես Քոչարյանի ներկայացուցիչների փոխարեն չէի ընկնի հիշողությունների գիրկը եւ կտայի ինձ դժվարին մի հարց` ինչո՞ւ Պուտինի պաշտոնական ներկայացուցիչը որոշեց հերքել հանդիպման մասին տեղեկատվությունը, ինչո՞ւ նա չցանկացավ ցույց տալ Պուտինի համերաշխությունը Քոչարյանի հետ: Եվ ինչո՞ւ նոր լուրը հանդիպման մասին, կամ մեկ այլ հանդիպման մասին տեղեկատվությունը ի հայտ եկավ միայն հայկական կողմի գործադրած հատուկ ջանքերից հետո»: