Լուրեր
Բախումներ կառավարության մասնաշենքի մոտ՝ ոստիկանների և ակտիվիստների միջև
  • 10:21
  • 2018-04-19
  • Դիտումներ՝ *

Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ապրիլի 19-ի վաղ առավոտյան բախում տեղի ունեցավ ոստիկանների և ակտիվիստների միջև:

Ցուցարարները փորձել էին շրջափակել կառավարության մասնաշենքը՝  խոչընդոտելով աշխատակիցների մուտքը շենք: Ոստիկանությունը, շրջափակելով հավաքի մասնակիցների մի խմբին, փորձեց բացել տարածքը, ինչից հետո բերման ենթարկեց մի քանի երիտասարդի:

Այն բանից հետո, ինչ երիտասարդներին նստեցրին ոստիկանական մեքենան, բախում սկսվեց ոստիկանների և մյուս ակտիվիստների միջև: Նրանցից մեկը պառկեց  ոստիկանության ավտոմեքենաներից մեկի տակ՝ թույլ չտալով բաժանմունք տանել բերման ենթարկված երիտասարդներին:

Ոստիկանությանը ի վերջո հաջողվեց ակտիվիստին դուրս բերել մեքենայի տակից և բերման ենթարկվածներին տանել ոստիկանական բաժանմունք:

Դեպքի վայրում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանության կուտակումներ կան:

  • Դիտումներ՝ *