Լուրեր
Թավշյա հեղափոխությունը ալիքաձև տարածվում է Հայաստանում և ողջ սփյուռքում. Նիկոլ Փաշինյան
  • 23:45
  • 2018-04-18
  • Դիտումներ՝ *

Մեր հայտարարած «թավշյա, ժողովրդական հեղափոխությունը» ալիքաձև տարածվում է  Հայաստանում և ողջ սփյուռքում։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, շարժմանն աջակցում են ամերիկաբնակ Արմեն Մովսիսյանը, երգչուհի Լիլիթ Պիպոյանը, դերասան Հայկ Մարությանը, Հովհաննես Ազոյանը։ «Այս գործընթացը ամեն օր պետք է լայն ծավալներ ստանա, եւ Սերժ Սարգսյանը պետք է իրեն միայնակ զգա նոր սեփականաշնորհված իր առանձնատանը։ Այսօր Մարսելում եւ Գյումրիում տեղի է ունեցել թերեւս, ամենասիմվոլիկ ակցիան։ Մեր հայրենակիցները մուտք են գործել Մարսելում հյուպատոսարան եւ հրապարակային այրել»,- ասել է Փաշինյանը։

  • Դիտումներ՝ *