Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բելառուսը «Պոլոնեզ» կվաճառի՞ Ադրբեջանին. Չինաստանը կարող է թույլ չտալ

Բելառուսի պաշտպանության նախարարությունում «Կոմերսանտ» թերթին մոտ կանգնած աղբյուրը պատմել է, թե Բելառուսը 2018 թվականին պատրաստվում է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) արտահանել այլ երկրներ, և հավանական պատվիրատուն Ադրբեջանն է: Ըստ տեղեկությունների՝ առաջին պայմանագրով Ադրբեջանին կմատակարարվի «Պոլոնեզի» 10 կոմպլեկտ, որի մեջ մտնում են հրթիռները, տրանսպորտային լիցքավորման մեքենաները, կառավարման կետը, ռադիոտեղորոշիչ կայանները և այլն:

Կվաճառի՞, թե՞ չի վաճառի

Այս թեման մամուլում քննարկվում է դեռևս 2017 թ. հոկտեմբերից, երբ Մինսկ այցելեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ հանդիպելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Շատ չանցած ռազմական փորձագետ Ալեքսեյ Ալեսինը հայտարարեց, թե հնարավոր է՝ Լուկաշենկոյի և Հասանովի հանդիպման ընթացքում բելառուսական կողմն առաջարկած լինի Ադրբեջանին մատակարարել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

«Ռուսաստանը մատակարարել է Հայաստանին «Իսկանդեր Է» համակարգեր, որոնք կարող են խոցել թիրախը 280 կմ հեռավորության վրա, և չեմ բացառում, որ հավասարակշռության պահպանման համար Բելառուսը կարող է 200 կմ հեռահարության «Պոլոնեզ» համակարգեր մատակարարել Ադրբեջանին»,- ասել էր փորձագետը:

Ավելի ուշ նույն Ալեսինը հայտարարեց, թե Բելառուսը չի վաճառել Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) այն պատճառով, որ ՀԱՊԿ-ում Բելառուսի գործընկեր Հայաստանն է դրան դեմ եղել:

«Պոլոնեզի» հնարավորությունները

Բոլոր դեպքերում Ադրբեջանում մտահոգված են այն փաստով, որ Հայաստանն ունի Ռուսաստանի կողմից մատակարարված «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ, որոնք խոցում են թիրախները մինչ 300 կմ հեռավորության, և փորձում է ամեն կերպ հակակշիռ գտնել այս համակարգերին:

Հենց այս իմաստով է կարևորվում «Պոլոնեզի» ձեռքբերումը, թեև «Պոլոնեզը», իհարկե, այլ դասի զինատեսակ է և հզորությամբ զգալիորեն զիջում է «Իսկանդերին»: Սրանք իրականում չինական տեխնոլոգիաների հիման վրա արտադրված համակարգեր են: «Պոլոնեզը» արտադրվել է չինական Ա-200 համակարգերի հիման վրա: Այն կարող է խոցել թիրախները ավելի քան 200 կմ հեռավորության վրա, սակայն, ըստ մասնագետների, չունի այն ճշգրտությունը, ինչ «Իսկանդերը»: «Պոլոնեզը» առաջին անգամ փորձարկվել է 2016 թ. հունիսին, որից հետո այս համակարգերը մատակարարվել են Բելառուսի զինված ուժերին:

Չինաստանը թույլ չի տա

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը կասկածում է, որ Բելառուսը կվաճառի «Պոլոնեզ» համակարգեր Ադրբեջանին, քանի որ դրանք իրականում չինական համակարգեր են, իսկ Չինաստանը դժվար թե վաճառքի թույլտվություն տա: Իսկ Հայաստանի դեմ լինելը դժվար թե ազդի գործարքի վրա, քանի որ Բելառուսին փող է պետք, իսկ Ադրբեջանը պատրաստ է վճարել:

Փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այն, որ Հայաստանը դեմ է «Պոլոնեզի» վաճառքին, չեմ կարծում, որ վճռական նշանակություն կունենա Բելառուսի համար, որովհետև Բելառուսին պարզապես փող է պետք: Նա որևէ այլ մոտիվ չունի: Այլ հարց է, որ շատ եմ կասկածում, որ այս համակարգի վաճառքն իսկապես հնարավոր է, որովհետև այս համակարգը, ըստ էության, չինական է, ոչ թե բելառուսական: Թե որքանով է Չինաստանը պատրաստ տալ վաճառքի թույլտվություն, բարդ հարց է: Այնքան էլ ակնհայտ չէ, որ պատրաստ է»:

Ինչ վերաբերում է «Պոլոնեզի» հնարավորություններին, Ալեքսանդր Խրամչիխինն ասում է, որ ընդհանրապես չինական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը լավագույնն են աշխարհում, և ռուսական և ամերիկյան համակարգերը զգալիորեն հետ են մնում չինականից: Սակայն «Իսկանդերը» այլ դասի համակարգ է և դժվար է այն համեմատել «Պոլոնեզի» հետ: Հայաստանն էլ, ի դեպ, ունի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ ոչ միայն ռուսական «Սմերչը», այլև չինական «AR1A» համակարգերը, որոնք ավելի հին են, քան «Պոլոնեզը»:

Խրամչիխինի կարծիքով՝ եթե Ադրբեջանին մատակարարվի «Պոլոնեզ», դա ամեն դեպքում կազդի Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական ուժերի հավասարակշռության վրա. «Զենքի ցանկացած մատակարարում այսպես թե այնպես ազդում է հավասարակշռության վրա: Սխալ է, երբ ասում են, թե սա չի ազդի հավասարակշռության վրա: Մեկ Կալաշնիկով ավտոմատի մատակարարումը, այո, չի ազդի, բայց նման համակարգերը, բնականաբար, կազդեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում