Երևանում ընթացող Սուսերամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը հետևում է նաև Օլիմպիական խաղերի չեմպիոն Յանա Եգորյանը:
Յանա Եգորյանը Հայաստան է ժամանել սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի հրավերով:
«Առաջին հերթին սա ինձ համար շատ հաճելի է, որովհետև ես հայ եմ և Հայաստանում անցկացվում է Եվրոպայի առաջնություն: Անկեղծ ասած՝ չէի կարող բաց թողել այս հնարավորությունը: Սա շատ լավ քայլ է մարզաձևը Հայաստանում զարգացնելու և մասսայականացնելու համար: Կարծում եմ՝ մրցաշարը լավ է կազմակերպված: Մարզադահլիճը հիանալի է, լավն են նաև մարտուղյակները»,-ասել է Եգորյանը:
Սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը Յանա Եգորյանին է հանձնել Եվրոպայի առաջնության հուշամեդալը: