Thursday, 25 04 2024
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Տիգրան Սարգսյանը CNN-ով խոսել է տնտեսության, Ղարաբաղի և Թուրքիայի մասին (տեսանյութ)

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել ամերիկյան CNN հեռուստաալիքին, որում անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին, տնտեսությանը և ղարաբաղյան հիմնախնդրին:

Անդրադառնալով տնտեսական խնդիրներին՝ վարչապետն ասել է, որ տնտեսական ճգնաժամի հենց սկզբում առաջին խնդիրը, որին բախվել է Հայաստանը, այն էր, որ տնտեսական ճգնաժամի պատճառը հիմնականում տնտեսության ոչ դիվերսիֆիկացված լինելն է: Ճգնաժամը հաղթահարելու համար, ըստ վարչապետի, աշխատանք է կատարվել երեք ոլորտներում՝ տնտեսության հետագա դիվերսիֆիկացում, ենթակառուցվածքների և բիզնես միջավայրի բարելավում: Եվ այս բարեփոխումների շնորհիվ ՀՀ կառավարությունը հույս ունի հետագայում էլ լավացնել միջավայրը, ինչը թույլ կտա հաղթահարել ճգնաժամի հետևանքները:

CNN-ի լրագրողի դիտարկումին, թե 2000 թ. Հայաստանի արտահանումը կազմում էր արտաքին առևտրի 20%-ը, իսկ հիմա ընդամենը 12%-ը, վարչապետն արձագանքել է, որ Հայաստանի առևտրային բալանսը շարունակում է զգալիորեն բացասական մնալ: Ըստ վարչապետի՝ արտահանման խրախուսումն էլ առաջնային է կառավարության համար: Սարգսյանը ներկայացրել է մեր արտահանմանը նպաստող հիմնական երեք ուղղությունները՝ հանքարդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ և զբոսաշրջություն:

CNN-ի լրագրողը հետաքրքրվել է, թե որքանով է կախված Հայաստանի տնտեսությունը հայկական սփյուռքից, քանի որ հայ ժողովրդի մեծ մասն ապրում է Հայաստանից դուրս: Տիգրան Սարգսյանը պատասխանել է, որ Հայաստանի տնտեսությունում ներդրումների հիմնական աղբյուրը հայկական սփյուռքն է: Նա ավելացրել է, որ Սփյուռքից ներդրումներն միայն ուղիղ չեն, այլ նաև մասնավոր տրանսֆերտների միջոցով, ինչն օգնել է Հայաստանին հաղթահարել ճգնաժամի հետևանքները:

CNN-ի լրագրողի այն հարցին, որ, ղարաբաղյան հարցի հետ կապված, ամպերը միշտ կախված են Հայաստանի վրա, և արդյո՞ք այս ամսվա վերջին Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան եռակողմ հանդիպումից հետո որևէ առաջընթաց ակնկալվում է, վարչապետը պատասխանել է, որ Հայաստանի իշխանություններն առաջ գնալու համար ունեն քաղաքական կամք, չնայած դա հեշտ չէ: Տիգրան Սարգսյանը նաև հույս է հայտնել, որ ադրբեջանցի գործընկերները նույնպես քաղաքական կամք կդրսևորեն:

Անդրադառնալով CNN-ի լրագրողի հարցին՝ ինչպե՞ս են զարգանում Թուրքիայի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցածը, վարչապետն ասել է, որ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանն այս կապակցությամբ ունեցել է հստակ դիրքորոշում՝ «մենք պատրաստ ենք կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները առանց որևէ նախապայմանի»: Տիգրան Սարգսյանը շեշտել է, թե վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Թուրքիան պատրաստ չէ դրան: Կարգավորումը, ըստ ՀՀ վարչապետի, միայն Հայաստանի խնդիրը չէ, Թուրքիայի քաղաքական կշիռը կմեծանա, եթե նա հետևի խաղի միջազգային կանոններին: «Թուրքիան պետք է շարունակի ժողովրդավարական բարեփոխումները ԵՄ-ին անդամակցության ճանապարհին, ինչի արդյունքում մենք կարող ենք կառուցել կայուն հարաբերություններ մեր հարևան երկրի հետ»,- ասել է վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում