«Հենց հիմա մենք սկսում ենք Բաղրամյան 26-ի շրջափակումը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով ծափերով ողջունել ոստիկաններին:
Փաշինյանը հորդորեց ցուցաբերել հարգանք և քաղաքավարություն. «Ոստիկանների նկատմամբ որևէ բռնությունը, որևէ սադրանքը բացառվում է: Բացառվում է նաև որևէ վնասվածքը՝ թե՛ բարոյական, թե՛ ֆիզիկական: Ես համոզված եմ, որ մեր շարքերում ոստիկանները տասնյակ ընկերներ ու հարազատներ ունեն»:
Ցուցարարները ոստիկաններին միանալու կոչ արեցին:
Փաշինյանը դարձյալ ներողություն խնդրեց մեքենաների վարորդներից պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնեց ըմբռնումով մոտենալու համար. «Մենք սա անում ենք նաև հանուն ձեզ, ձեր երեխաների»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: