Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում հրավիրվել է հատուկ նիստ՝ քննարկելու և քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում:
ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին ընտրելու բաց քվեարկության արդյունքում կողմ քվեարկեցին 77, դեմ՝ 17 պատգամավորներ:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց Սերժ Սարգսյանին ՀՀ նոր կառավարության նոր համակարգի վարչապետ ընտրվելու կապակցությամբ, ինչին հաջորդեցին հոտնկայս ծափահարություններ:
Մանրամասները՝ տեսանյութում: