Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 8-րդ տուրի պարտիաները:
Մրցանակային տեղերի համար պայքարող Էլինա Դանիելյանը ցավալի պարտություն կրեց: Ոչ-ոքի խաղացին Մարիա Կուրսովա և Լիլիթ Մկրտչյանը: Պարտություն կրեցին Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը: Հաղթանակ տոնեց միայն Աննա Սարգսյանը:
Այս տուրից հետո Էլինա Դանիելյանը զիջեց դիրքերը և 5․5 միավոր 15-րդ տեղում է: Առաջատարն ունի 7 միավոր: