Լուրեր
Պաշտոնապես հայտարարում եմ Հայաստանում ժողովրդական թավշյա հեղափոխության մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
  • 13:34
  • 2018-04-17
  • Դիտումներ՝ *

Քանի որ ամբողջ ուժային կառույցները կուտակվել են ԱԺ-ում, մենք մեր գործողությունները կանենք մյուս կառավարական հաստատությունները կաթվածահար անելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ցուցարարներին ուղղված ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է կաթվածահար անենք ամբողջ կառավարական համակարգը, եւ իշխանությունը պետք է կենտրոնանա ժողովրդի ձեռքում»,- հայտարարեց նա:

Փաշինյանի համոզմամբ՝ պետք է այս պահին ճկուն գտնվել, իսկ ապակենտրոնացված այս պայքարում իշխանությունները չեն կարող ճնշել ցույցը. «Սերժ Սարգսյանը պետք է տեսնի, որ չունի կառավարելու Հայաստան եւ կառավարելու ժողովուրդ»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ժողովրդի թավշյա հեղափոխության մեկնարկի մասին՝ կոչ անելով գյուղերում եւ քաղաքներում շրջափակել գյուղապետարանների, քաղաքապետարանների եւ մարզպետարանների շենքերը։

  • Դիտումներ՝ *