Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Մենք իսկապես կարծում ենք, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Միջազգային ճգնաժամային խմբի (ICC) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:


– Տիկին Ֆրեյզեր, ինչպե՞ս եք մեկնաբանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների Դովիլում արած հայտարարությունը: Դուք տարբերություն տեսնո՞ւմ եք այս և ԵԱՀԿ Մինսկի խմբօ համանախագահ երկրների նախագահների կողմից նախկինում արած երկու հայտարարությունների միջև:


– Կարծում եմ՝ այս հայտարարությունն էապես տարբերվում է նախկին երկու հայտարարություններից, որովհետև սա շատ ավելի ստույգ, կոնկրետ ու ավելի մեծ ուժ ունեցող հայտարարություն է: Կարևոր է շեշտել, որ բավական հազվադեպ են այս երեք նախագահները որևէ հարցում համաձայնության գալիս… Ուստի հույս է ներշնչում այն, որ Ֆրանսիան, ՌԴ-ն և ԱՄՆ-ը համաձայնության են եկել այս հայտարարության շուրջ: Դովիլի հայտարարությունը տարբեր է նաև նրանով, որ նախագահները պարզ ու հստակ հայտնում են, որ ակնկալում են, թե կողմերը համաձայնության պետք է գան հիմնարար սկզբունքների շուրջ մոտ ապագայում՝ գուցե հենց Կազանում: Պարզ ասվում է նաև, որ եթե այդպես լինի, միջազգային հանրությունը և երեք երկրները կհետևեն այդ սկզբունքների իրագործմանը՝ ֆինանսական և այլ տիպի աջակցություն ցույց տալու միջոցով: Մյուս տարբերությունն այն է, որ եթե համաձայնության չգնան, և կողմերից մեկը ուժի գործադրման անցնի, ապա դա երեք երկրների կողմից կդիտարկվի որպես շատ բացասական քայլ և չի ընդունվի որպես հակամարտության լուծման ճանապարհ:


– Կարծում եք, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը լիովին համակարծի՞ք են Լեռնային Ղարաբաղի հարցում և ոչինչ չի՞ կարող վտանգել գործընթացը:


– Կարծում եմ՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը միևնույն տեսակետն ունեն, բայց հարցն այն է, թե արդյո՞ք նրանք կողմերի վրա ճնշում գործադրելու հնարավորություն ունեն` Կազանում համաձայնության գալու համար, թե՞ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենք պետք է համաձայնության գան:


– Ի՞նչ կարծիքի եք՝ եթե Ռուսաստանը և ԱՄՆ-ն իրապես ցանկանան, որ հակամարտությունը լուծվի և իրենց ուժերի ներածին չափով ջանքեր գործադրեն, հաջողության կհասնե՞ն:


– Իհարկե կարող են շատ բան անել: Մենք տեսել ենք այս գործընթացում ռուսական կողմի և անձամբ նախագահ Մեդվեդևի ներգրավվածությունը, ով նախագահների հանդիպումներ է կազմակերպել և ժամերով խոսել նրանց հետ: Բայց կարծում եմ, ի վերջո, վերջին խոսքը կողմերինն է` երկու նախագահները պետք է իրենք համաձայնության գան: Չեմ կարծում, որ Ֆրանսիան կամ Ռուսաստանը կարող են ճնշում գործադրել Սարգսյանի կամ Ալիևի վրա:


– Շաբաթ օրը Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և հանդիպումից հետո լավատեսական հայտարարություններ արեցին, սակայն հանդիպումից մեկ-երկու օր հետո Ազիմովն ու Մամեդյարովը հայտարարեցին, որ դեռ կան մանրուքներ, որոնք պետք է լուծում ստանան Կազանում: Կարծում եք՝ այսուհանդերձ, հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն կստորագրվի՞ Կազանում:


– Ես չեմ կարող ասել՝ համաձայնություն կստորագրվի Կազանում, թե՝ ոչ: Բայց կարող եմ ասել, որ մեծ սպասելիքներ կան, որ այդպես կլինի: Սա նաև պայմանավորված է այն մտահոգությամբ, որ եթե համաձայնության չգան, հարց կառաջանա` արդյո՞ք այս գործընթացը կշարունակվի, թե՞ ոչ: Շուտով Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններ են լինելու՝ 2012թ.-ին և 2013թ.-ին, ընտրություններ են լինելու նաև միջնորդ երկրներում: Եթե այս տարի համաձայնության չգան, դժվար կլինի փոխզիջման գալ 2012-2013թթ.:


– Երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Կազանը վերջին հնարավորությունն է. հավանաբար նա նկատի ուներ, որ այլևս չի սպասի հայ նախագահի հետ նոր հանդիպման, ապա ամենայն հավանականությամբ նկատի ուներ ռազմական միջոցների գործածումը:


– Եթե չհաջողվի համաձայնության հասնել, պատերազմի հավանականությունը զգալիորեն մեծանում է: Դժվար է ասել` պատերազմ կսկսվի, թե ոչ, բայց մենք իսկապես կարծում ենք, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի՝ անընդհատ ռազմամթերք գնելով և ռազմատենչ հայտարարություններ անելով: Հայաստանը նույնպես իր ռազմական կարողություններն ավելացնում է: Ուստի կարծում եմ` Կազանում հաջողություն չգրանցելու դեպքում պատերազմի հավանականությունը մեծանում է:


– Որոշ հայ փորձագետների գնահատմամբ, Դովիլի հայտարարությունը Դեյթոնի ուրվականն է: Կարծում եք` Դեյթոնի սկզբունքի կիրառում հնարավո՞ր է Լեռնային Ղարաբաղի դեպքում:


– Ո՛չ: Կարծում եմ` այդ երկու գործընթացները բացարձակապես համեմատելի չեն: Քանի որ երեք նախագահները պարզ ասել են, որ դեմ են ուժի կիրառմանը: Եկեք չմոռանանք, որ Դեյթոնը կիրառվեց, որովհետև ՆԱՏՕ-ն ռմբակոծում էր Սերբիան, և այդ է պատճառը, որ միջազգային հանրությունը ստիպեց կարգավորման գնալ: Լեռնային Ղարաբաղում նման իրավիճակ չկա:


– Թուրքիայում հունիսի 12-ին խորհրդարանական ընտրությունները անցկացվեցին և արդյունքներն արդեն հայտնի են: Կարծում եք՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն հնարավո՞ր է:


– Հիմա, երբ ընտրություններն ավարտվել են, թուրքական կառավարությունը կարող է վերստին ուշադրությունը կենտրոնացնել արտաքին քաղաքականության վրա, քանի որ մինչև հիմա զբաղվում էր զուտ ներքին խնդիրներով: Թուրքիան շարունակում է պատրաստակամորեն աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմանը, և հույս ունեմ կակտիվացնի իր հարաբերությունները տարածաշրջանի երկրների` ներառյալ նաև Հայաստանի հետ: Բայց պետք է ասեմ նաև, որ Թուրքիան ցանկանում է Լեռնային Ղարաբաղի գործընթացում առաջնթաց տեսնել: Ուստի կարծում եմ` Թուրքիայի ռազմավարությունը կշարունակի մնալ այն, որ սահմանը կբացվի միայն «գրավյալ տարածքներից» զորքերի հեռացումից հետո: Բայց հույս ունեմ, որ այլ հարցերի շուրջ Թուրքիան կհամագործակցի Հայաստանի հետ՝ կայունությունը Հարավային Կովկասում պահպանելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում