Այսօր Հայաստանի պետական խորհրդանիշերի օրվա առթիվ կազմակերպված քայլերթին մասնակցում էր նաև ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ով ծանր վիրահատությունից հետո առաջին անգամ էր հայտնվել հանրային վայրում:
«Ի պատիվ մեր բժիշկների` ասեմ, որ բավականին կայունացել է վիճակս, ու բավականին արագ եմ ապաքինվում: Դեռ պարզ չէ` կկարողանամ պարապել, թե չէ: 6 ամսից կասեն: Բայց հավանաբար կկարողանամ: Բժիշկները կասեն: Արդեն լավ եմ:
Ես չգիտեմ ինչու զգում եմ, որ շարունակելու եմ պարապել: Մեր բժիշկներն էլ են հույս տվել, բայց ես ինքս զգում եմ, որ կկարողանամ պարապել»,- «Առաջին լրատվականի» հետ կարճատև զրույցում ասաց Նազիկ Ավդալյանը: