Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Վիրահայոց թեմն ընդվզում է

Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն
Երեկ լրատվամիջոցները տարածեցին լուր այն մասին, որ Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանոցի սրահում կայացած «Թբիլիսիսիի հայ համայնքի խնդիրները և հեռանկարները» թեմայով խորհրդաժողովին Վրաստանի վերինտեգրման փոխնախարար Էլենե Թևդորաձեն հայտարարել էր, թե Վրաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Էջմիածնի մասնաճյուղն է, և Վրաստանը որևէ կերպ կարգավիճակ չի տալու ու չի գրանցելու Վիրահայոց թեմը:
Փոխնախարարի հայտարարությունը մտահոգիչ և անհասկանալի է հայ համայնքի համար, մանավանդ՝ եթե նկատի ունենանք, որ նույն պետական նախարարության ղեկավարությունը, նախարար Թեմուր Իակոբաշվիլու գլխավորությամբ, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ավանդական կրոնական համայնքների ներկայացուցիչների, այդ թվում՝ նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ և հավաստիացրել, որ իրենց առաջարկով փոփոխություն է կատարվելու Քաղաքացիական օրենսդրության մեջ, ավանդական կրոնական համայնքներին Վրաստանում տրվելու է հանրային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ:
Տիկին Էլենե Թևդորաձեի նման կեցվածքը չի բխում ինչպես Վրաստանի ժողովրդավարական քաղաքականության սկզբունքներից, քանի որ ոտնահարում է մարդու կրոնական իրավունքները և 100-ամյակներով Վրաստանում գործող ինչպես հայ, այնպես էլ այլ կրոնական ավանդական համայնքների արժանապատվությունը, այնպես էլ Վրաց Ուղղափառ եկեղեցու հովվապետ Նորին Սրբություն Իլիա Բ պատրիարքի պաշտոնական դիրքորոշմումից, որը կողմ է Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու և մյուս ավանդական կրոնական համայնքներին հանրային իրավաբանական սուբյեկտի կարգավիճակ տալուն:
Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ Վրաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին գործել է 4-րդ դարի 1-ին կեսից ի վեր, երբ Վրաստանում քրիստոնեությունը ընդունվեց իբրև պետական կրոն:
Այդ շրջանից ի վեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը եղել և գործել է Վրաստանի բոլոր ժամանակների օրենսդրությունների համաձայն՝ ինչպես վրաց թագավորների, այնպես էլ ցարական տիրապետության ժամանակաշրջանում և խորհրդային տարիներին:
Ցավալի է, որ անկախությունից անցել է 20 տարի, սակայն դեռևս չեն լուծվում կրոնական համայնքների կարգավիճակի և այսպես կոչված վիճահարույց հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցերը:
Ցանկալի կլիներ, որ տիկին Թևդորաձեն մտահոգվեր Վրաստանում պատմամշակութային կոթողների վթարային վիճակով և հայկական եկեղեցիները համայնքին վերադարձնելու հիմնախնդիրներով:
Վիրահայոց թեմի մամլո դիվան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում