Թուրքմենստանում 30 տարին չլրացած տղամարդկանց արգելել են արտասահման մեկնել, հաղորդում է «Ազաթլըք»-ը՝ վկայակոչելով Դաշօղուզի մարզի միգրացիոն ծառայության ներկայացուցիչներին։
Պարբերականի աղբյուրի տվյալներով՝ կարգադրված է 30 տարին չլրացած տղամարդկանց թույլ չտալ արտասահման մեկնել։ Պաշտոնյաները պնդում են, որ տվյալ միջոցառումները ձեռնարկվում են քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով։
Նշենք, որ վերջին ժամանակներում Թուրքմենստանում հաճախ են խոչընդոտներ ստեղծում երիտասարդների համար արտերկիր, հատկապես՝ Թուրքիա մեկնելիս։