Ամերիկյան CNN հեռուստաալիքն իր կայքում հրապարակել է DigitalGlobe-ից և Planet.com-ից լուսանկարներ, որոնք ցուցադրում են Սիրիայում ավերածությունների ծավալները՝ ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հարվածից հետո։
Մասնավորապես՝ հարձակման են ենթարկվել Հոմս նահանգում գտնվող քիմիական զենքի պահեստը և բունկերը, որոնց ուղղությամբ 29 հրթիռ է արձակվել։
Եվս մեկ օբյեկտ ոչնչացվել է Դամասկոսի մերձակայքում։ Խոսքը քիմիական զենքի մշակման և հետազոտության կենտրոնի մասին է։ Դրա ուղղությամբ 76 հրթիռ է արձակվել, որոնցից 57-ը՝ «Տոմահավկ»-եր։
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի խոսքով՝ Սիրիայի ուղղությամբ հարվածի առաջին ալիքն ավարտվել է, իսկ արշավի հետագա ճակատագիրը կախված է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարքագծից։