Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Վրաստանը չպետք է դուրս գա ժնևյան բանակցություններից. Կառլ Բիլդտ

Грузия Online-ի փոխանցմամբ, Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը Թբիլիսիում հանդիպում է ունեցել իր վրաց գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ, որից հետո կազմակերպված մամլո ասուլիսում նշել է.

«Վրաստանը լավագույն արդյունքն ունի «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում ընդգրկված երկրների շարքում։ Վրաստանը չպետք է դադարեցնի իր մասնակցությունը ժնևյան բանակցություններին։ Դա շատ կարևոր գործընթաց է, թեև դեռևս դրանում մեծ առաջընթաց չի գրանցվել։ Այդ գործընթացի շրջանակներում կարելի է աստիճանաբար լուծել բազմաթիվ խնդիրներ։

Ինչ վերաբերում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցությանը, ապա դա օգտակար կլինի բոլորի համար, երկարատև հեռանկարում՝ նաև Վրաստանի համար։ Սակայն դեռևս պետք է պատասխան տրվի Ռուսաստանի կողմից Վրաստանում ահաբեկչությունների նախապատրաստման հարցին»։

Գրիգոլ Վաշաձեն իր հերթին հերքել է այն տեղեկատվությունը, թե Վրաստանը պատրաստվում է լքել ժնևյան ու ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության շուրջ տարվող բանակցությունները.

«Այդպիսի բան չկա, որևէ վրաց պաշտոնատար անձ չի հայտարարել, թե Վրաստանը լքում է ժնևյան բանակցությունները։ Մեր պատվիրակության ղեկավար Գիգա Բոկերիան հայտարարել է, որ ռուսական կողմը շարունակում է ահաբեկչությունների միջոցով սպառնալիք ստեղծել, սակայն մենք չենք ասել, թե կասեցնում ենք գործընթացը։ Մենք պարզապես ասում ենք, որ անթույլատրելի է, որ մի օր Ռուսաստանն ահաբեկիչներ է գործուղում Վրաստան, իսկ հաջորդ օրը մեզ հետ բանակցում է Ժնևում։

Ինչ վերաբերում է ԱՀԿ շուրջ գործընթացին, ապա այս դեպքում նույնպես ոչ մի խոսք չի գնացել դրա դադարեցման մասին։ Գործընթացը շարունակվում է, և մենք հրաժարվում ենք բացահայտել մեր պայմանավորվածությունների մանրամասները։ Վրաստանը գնում է Շվեյցարիա ոչ թե ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությունը շրջափակելու, այլ փոխզիջումային տարբերակներ փնտրելու համար»։

Հիշեցնենք, որ 2008 թվականի հոկտեմբերից սկսած՝ ժնևյան հանդիպումներին մասնակցում են Վրաստանի և Ռուսաստանի (ներառյալ Աբխազիան և Հարավային Օսիան), ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչները։ Դրանցում քննարկվում են Աբխազիայի և Հարավային Օսիայի, փախստականների վերադարձի, անվտանգության երաշխիքների և այլ հարցեր։

Ինչ վերաբերում է ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության շուրջ բանակցություններին, ապա 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո՝ այս տարվա մարտի 10-ին, Ռուսաստանն ու Վրաստանն առաջին անգամ Շվեյցարիայի Բեռն քաղաքում ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության համար նստեցին բանակցությունների սեղանի շուրջ, ինչը սակայն ավարտվեց անարդյունք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում